ԴՊՐՈՑՆԵՐ

Վիսարիոն Բելինսկու անվան հ. 38 հիմնական դպրոց

location_onԳ. Նժդեհի փողոց 22

phone+(374 10) 440 066

infoԴասարանների քանակ` 25

Աշակերտների քանակ` 736
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 5

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 2,027,070 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 1,886,807 դրամ

Մնացորդ գումար` 140,263 դրամ

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478622715480010

Տնօրեն՝ Ավետիք Վանեսքեհյան
director

Վիսարիոն Բելինսկու անվան հ. 38 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1943թ.։ Այդ տարիներին տղաների և աղջիկների ուսուցումը առանձին էր, և այստեղ սովորում էին միայն աղջիկներ: Կրթությունը յոթամյա էր։ 1948թ. Բելինսկու 100-ամյակի կապակցությամբ դպրոցին շնորհվել է նրա անունը։ 1954 թ. կառուցվել են հիմնական շենքի երեք հարկերը և դպրոցը տեղափոխվել է` դառնալով արդեն տասնամյա, տղաների և աղջիկների համատեղ ուսուցմամբ։

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

2002թ.-ից իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում:

 

Դպրոցն ունի համակարգչային դասասենյակ, որը հնարավորություն է տալիս զարգացնելու սովորողի տեղեկատվություն ձեռք բերելու, համակարգչային ծրագրերին և համացանցային տեխնոլոգիաներին տիրապետելու կարողությունը: 

 

Երեխաների տրամաբանական մտածելակերպի և անհատական ունակությունների զարգացման նպատակով 2011-2012 ուստարվանից հանրակրթական դպրոց մուտք գործեց շախմատ առարկան:

Ներկայումս 2-ից 4-րդ դասարաններում շախմատ առարկան դասավանդվում է կահավորված դասասենյակում՝ պետական չափորոշիչներին համապատասխան ծրագրերով և դասագրքերով:

Շենգավիթ համայնքում Շախմատի ակադեմիայի կողմից կազմակերպված շախմատի մրցաշարում դպրոցի թիմը 2015-2016 և 2016-2017 ուստարիներին գրավել է 4-րդ տեղը:

 

2010թ.-ից դպրոցում գործում են երկարօրյա՝ տարրական դասարանների համար, «Պատանի բնագետ», «Ռուսաց լեզուն առօրյայում», «Մարդ և հասարակություն», «Վոլեյբոլ» անվճար խմբակները:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Եգոր Գլումով

Հաղորդավար

Լիլիթ Հովհաննիսյան

Երգչուհի

Արտավազդ Բայաթյան

Երգիչ, երգահան

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

07-07-2014

Ստացված նվիրատվության շնորհիվ վերանորոգվել է մարզադահլիճի ջեռուցման համակարգը:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 1,451,657 դրամ

07-07-2014

Ստացված նվիրատվության շնորհիվ կատարվել է աշակերտական սեղան-աթոռների վերանորոգում:  

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 435,150 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirector