ԴՊՐՈՑՆԵՐ

Վարդգես Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոց

location_onՆ. Զարյան փողոց 23

phone+(374 10) 232 183, 231 052

emailschool51@schools.am

webԿայք` http://school51.schools.am/

infoԴասարանների քանակ` 41

Աշակերտների քանակ` 1261
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 5

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2479622714480020

Տնօրեն՝ Լուսինե Ղասաբօղլյան
director

Վարդգես Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1949թ.: 2001թ. դպրոցն անվանակոչվել է գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի անունով:

 

Դպրոցը երկհերթ է, հնգօրյա աշխատանքային շաբաթով:

Ուսուցանվում է երկու օտար լեզու՝ անգլերեն և ռուսերեն:

Տարրական դպրոցի համար ժամը 12:30-17:00 գործում է անվճար երկարօրյա խումբ: Գործում են ասմունքի, սեղանի թենիսի և վոլեյբոլի անվճար խմբակներ:

 

Դպրոցն ունի 2 մարզադահլիճ՝ համապատասխան գույքով (շվեդական պատ, նստարաններ, թենիսի սեղաններ, այծիկ, վոլեյբոլի ցանց, գնդակներ և այլն):

Գործում են համակարգչային երկու դասասենյակներ, որոնք միասին ունեն 26 ժամանակակից համակարգիչներ և էլեկտրոնային գրատախտակներ:

 

Դպրոցն առանձնացված երաժշտության դասասենյակ չունի, սակայն ունի էլեկտրոնային դաշնամուր, սինթեզատոր, սովորական դաշնամուրներ, ձայնարկիչներ և մագնիտոֆոններ:

Հարմարավետ է դպրոցի հանդիսությունների սրահը, որը զինված է ժամանակակից տեխնիկայով՝ էկրանով, արտապատկերիչով:

 

Դպրոցի ՆԶՊ դասասենյակը հագեցած է պաստառներով, ունի առանձին զինանոց, որում առկա են 2 ավտոմատ, ԱԿ-74 օդամղիչ հրացաններ, ուսումնական փամփուշտներ և այլն:

 

Հագեցած է նաև գրադարանը, որն ունի ուսումնական և գեղարվեստական գրքերի բաժիններ:

Դպրոցն ունի քույր դպրոց՝ Ալավերդու հ. 2 հիմնական դպրոցը, որի հետ սիրով համագործակցում է:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Արտաշես Մինասյան

Շախմատիստ

Վարշամ Գևորգյան

Դերասան

Գրիգոր Կյոկչյան

Երգիչ, երգահան, դաշնակահար

Արտակ Վարդանյան

Հաղորդավար, լրագրող

Անուշ Ալավերդյան

Երգչուհի

Ժոր Մելոյան

Ռեժիսոր

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirector