ԴՊՐՈՑՆԵՐ

Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոց

location_onՏիգրան Մեծի (Կենտրոն) պողոտա 42

phone+(374 10) 550 070

emailteryan60@mail.ru

webԿայք` http://yerevan60.schoolsite.am/

infoԴասարանների քանակ` 24

Աշակերտների քանակ` 657
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 76

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2480122724770010

Տնօրեն՝ Անիչկա Իսկանդարյան
director

Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1948թ.: Սկզբնական շրջանում գործել է որպես արական դպրոց:  Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ Վ. Տերյանի ծննդյան 80-ամյակի առթիվ 1965թ.-ից դպրոցին տրվել է մեծ բանաստեղծի անունը: 1965թ. դպրոցի շքամուտքի մոտ տեղադրվել է նրա հուշարձանը (հեղինակ` քանդակագործ Շահինյան):

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվում է 3 օտար լեզու` ռուսերեն, խորացված գերմաներեն և անգլերեն:

 

2009թ. սեպտեմբերից արտասահմանյան դպրոցների կենտրոն ZFA-ի կողմից դպրոցն ընդգրկվել է գերմաներեն խորացված ուսուցման և գերմաներեն լեզվի դիպլոմի շնորհման ծրագրում, համագործակցում և աշակերտներ է փոխանակում Գերմանիայի Դաշնության Զաքսն-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի Դոմ Գիմնազիայի հետ:

 

2012 թ. փետրվարին ՀՀ ԿԳՆ-ի և ՀՀ-ի ու ԳԴՀ –ի դեսպանության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, ըստ որի՝ դպրոցում ներդրվել է «Գերմաներենի դիպլոմ» ծրագիրը:

Դպրոցում գործում է գերմաներենի կահավորված դասասենյակ, որը Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ վերանվանվեց հայ ժողովրդի մեծագույն բարեկամ Յոհաննես Լեփսիուսի անունով:

 

Գործում է «Տերյան» գրական ակումբ, երգչախումբ:

Խմբակի աշակերտները մասնակցում են համաքաղաքային և համադպրոցական տարբեր միջոցառումների և մրցույթների:

 

Դպրոցը ԴԿՄ-ի անդամ է, համագործակցում է «Հույսի կամուրջ», «Վորլդ Վիժն», «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության, «ԱՅԲ» կրթահամալիրի և այլ կառույցների հետ: 2012թ.-ից իրականացնում է ներառական կրթություն:

 

2015-2016 ուստարվանից ներառվել է «Ազգային երգ ու պար» ծրագրին մասնակից դպրոցների շարքում: Դպրոցը համագործակցում է «Երկրապահ կամավորական միության» հետ:

Առաջին և երկրորդ դասարանցիների համար գործում են անվճար երկարօրյայի խմբակներ:

Ամեն տարի համալրվում է նյութատեխնիկական բազան:

 

Դպրոցն ունի կահավորված ռազմագիտության, համակարգչային, հայոց պատմության, գերմաներենի, կենսաբանության, ֆիզիկայի դասասենյակներ, էլեկտրոնային գրատախտակով ապահոված մեթոդական դասասենյակ, փառքի սրահ, երկու մարզադահլիճներ, հանդիսությունների դահլիճ, որտեղ անցկացվում են բազմաբովանդակ միջոցառումներ:

Դպրոցն ապահովված է ջեռուցմանկոնտրոնացված համակարգով:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Ալպիկ Մկրտչյան

Ֆիզիկոս, ակադեմիկոս

Թաթա Սիմոնյան

Երգիչ

Արա Սահակյան

Քաղաքական գործիչ, դիվանագետ

Սարգիս Նաջարյան

Հաղորդավար, ասմունքող

Արփինե Հովհաննիսյան

Պետական և քաղաքական գործիչ, իրավաբան

Ավետիս Բերբերյան

Պետական գործիչ

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Յո. Լեփսիուսի անվան գերմաներենի դասասենյակ

Լուսանկարներ

directordirectordirector