ԴՊՐՈՑՆԵՐ

Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոց

location_onՀր. Քոչարի փողոց 13

phone+(374 10) 272 070

emailyerevan_school56@mail.ru

infoԴասարանների քանակ` 36

Աշակերտների քանակ` 1000
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 79

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 137,500 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 90,000 դրամ

Մնացորդ գումար` 47,500 դրամ

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478722720070000

Տնօրեն՝ Սուսաննա Գալստյան
director

Ստեփան Զորյանի անվան հ. 56 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1947թ. սեպտեմբերի 1-ին, անվանակոչվել է 1968թ. հոկտեմբերի 14-ին:

Դպրոցի մասնաշենքը 2007-2008թթ. հզորացվել-վերակառուցվել է Լինսի հիմնադրամի դպրոցաշինություն ծրագրի շրջանակներում` համապատասխանեցվելով ՀՀ գործող սեյսմիկ նորմերի:

 

Դպրոցի ձեռք բերումները բարձր գնահատականի են արժանացել թե՛ կրթության, թե՛ սպորտի, թե՛ հայրենասիրական դաստիարակության ոլորտներում` ստանալով մրցանակներ, պատվոգրեր և խրախուսանքներ:

 

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը, ֆրանսերենն ու անգլերենը:

Դպրոցը ներգրավված է այլընտրանքային կրթության մի շարք ծրագրերում և դասընթացներում` «Ֆրանսերենի խորացված ուսուցում», «Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Մեղու», «Ֆրանսիական աքաղաղ», «Բնական միջավայրը և ես», ինչպես նաև գործում են սպորտային, թատերական և տարբեր առարկայական խմբակներ:

Աշակերտների մոտ ալգորիթմական մտածողության ձևավորման նպատակով 2016-2017 ուստարում ստեղծվել է ռոբոտաշինության խմբակ, որտեղ ներգրավված են 5-9-րդ դասարանների աշակերտները:

  

Դպրոցում վճարովի հիմունքներով իրականացվում են հանրակրթական լրացուցիչ կրթական ծառայություններ. գործում են ժամանցային անգլերենի դասընթացներ և երկարօրյա խմբեր:

Համակարգչային դասասենյակը զինված է ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան նյութատեխնիկական բազայով և նորագույն տեխնոլոգիաներով՝ համակարգիչներ, էլեկտրոնային գրատախտակ: Եվս երկու էլեկտրոնային գրատախտակներ տեղադրված են դասասենյակներում:

 

Դպրոցի գրադարանը ընդարձակ է, հարմարավետ, գեղարվեստական գրքերի քանակը կազմում է 4136:

 

Կարևորելով աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակությունը` դպրոցի ռազմագիտության դասասենյակը և հրաձգարանը անվանակոչվել են Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներ, դպրոցի նախկին շրջանավարտներ Գագիկ Գևորգյանի և Անդրանիկ Ներսիսյանի անուններով:

 

Մեր ուսումնական հաստատությունը համագործակցում է dasaran.am կրթական ծրագրի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Կարմիր Խաչ ընկերության, Վանաձորի թիվ 24 և Վանաձորի Ստեփան Զորյանի անվան դպրոցների, ինչպես նաև քաղաքային մի շարք գրադարանների հետ:

 

Dasaran.am ծրագրի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում 2015թ. Պաշտպանության նախարարության կողմից դպրոցին անհատույց տրամադրվել է ռազմամարզական վարժասարք: 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Արեգ Գրիգորյան

Ճարտարապետ-էլեկտրամեխանիկոս

Հասմիկ Տեր-Կարապետյան

Դերասանուհի

Գուրգեն Արսենյան

Քաղաքական գործիչ

Հայկ Թոքմաջյան

Քանդակագործ

Հայկ Մելիքյան

Դաշնակահար

Սոնա Շահգելդյան

Երգչուհի

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Ազատամարտիկներ Գ. Գևորգյանի և Ա. Ներսիսյանի անվան հրաձգարան, ՆԶՊ դասասենյակ

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

11-06-2012

Գնվել է ջեռուցման կաթսայի գազայրիչի սարք:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 90,000 դրամ

Լուսանկարներ

directordirector