ԴՊՐՈՑՆԵՐ

Ռուբեն Սևակի անվան հ. 151 հիմնական դպրոց

location_onՀ. Բաբայան փողոց 40

phone+(374 10) 255 788

emailrubensevak151sc@mail.ru

webԿայք` http://yerevan151.schoolsite.am/

infoԴասարանների քանակ` 13

Աշակերտների քանակ` 325
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 57

Բանկ` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկային հաշվեհամար` 163058110376

Տնօրեն՝ Իզաբելա Մարգարյան
director

Ռուբեն Սևակի անվան հ. 151 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1971թ.:

1994թ. անվանակոչվել է հայ բանաստեղծ, արձակագիր Ռուբեն Սևակի անունով:

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

 

Գործում են ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, հայոց լեզվի և գրականության առարկաներից անվճար, անգլերենի և ռուսերենի վճարովի խմբակներ, երկարօրյա խումբ՝ երեք ու կես ժամ տևողությամբ և վեց հազար դրամ վարձավճարով, հաճախում է 10 աշակերտ:

 

Դպրոցն ունի մարզադահլիճ՝ մարզագույքով (կամուրջ, նժույգ, այծիկ, մարզանստարաններ, շվեդական պատ, մագլցման պարան, պտտաձող, մաշված գնդակներ), համակարգչային 2 դասասենյակ մեկը` 21 համակարգչով, էկրանով և արտապատկերիչով, մյուսը`մեկ համակարգչով և էլեկտրոնային գրատախտակով:

 

Երաժշտության դասասենյակում կա համարյա չգործող դաշնամուր և մագնիտոֆոն: Հանդիսությունների սրահն առանց տեխնիկայի է: ՆԶՊ դասասենյակները 2 են, մեկը`ռազմահայրենասիրական դաստիարակության, մյուսը՝ կրակային պատրաստության համար:

 

Գրադարանում կա 3558 կտոր գիրք, 13 գրապահարան և 1 համակարգիչ:

Նախակրթարանը հնգօրյա է, 4 ժամ տևողությամբ, վարձավճարը 15.000 դրամ:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Վաղինակ Գալստյան

Հունահռոմեական ըմբիշ, աշխարհի 2001 թվականի չեմպիոն

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirector