ԴՊՐՈՑՆԵՐ

Ռուբեն Միրոյանի անվան հ. 77 հիմնական դպրոց

location_onՆ. Ադոնցի փողոց 11

phone+(374 10) 232 491

emailschool77@schools.am

infoԴասարանների քանակ` 32

Աշակերտների քանակ` 831
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 69

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 8,956,556 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 8,413,750 դրամ

Մնացորդ գումար` 542,806 դրամ

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2480122720630020

Տնօրեն՝ Նառա Պետրոսյան
director

Ռուբեն Միրոյանի անվան հ. 77 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1954թ: Դպրոցն անվանակոչվել է ազգային ժողովի փոխխոսնակ, ոճրագործության զոհ դարձած Ռուբեն Միրոյանի անվամբ 2000թ.-ին:

 

1997թ.-ից դպրոցին վերապահված է ռուսերենով ուսուցմամբ դասարաններ ունենալու իրավունք: Այս դասարաններում կարող են սովորել օտարերկրյա քաղաքացիների և այլազգի ծնողների երեխաները:

Դպրոցը աշխատում է մեկ հերթով, հնգօրյա է:

 

Իրականացվում է ռուսերենի խորացված ուսուցում, և բազմաթիվ ծնողների խնդրանքով ռուսաց լեզվի ուսուցումը անվճար խմբակի ձևով սկսվում է արդեն իսկ առաջին, իսկ անգլերենի ուսուցումը՝ 2-րդ դասարանից: Գործում է նաև անվճար երկարօրյա ուսուցման խմբակ:

 

Աշակերտների առողջության պահպանման նպատակով դպրոցում հնարավորինս բարելավվել են սանիտարահիգիենիկ և անվտանգ անհրաժեշտ պայմանները. առաջին հարկում տեղադրվել է պահակետ, ազդանշանային համակարգ, հակահրդեհային համակարգը կատարելագործվել է, նորոգվել է զուգարանների ջրահեռացման համակարգը, բարեկարգվել է բուֆետը, նորացվել են դպրոցի 1-ին հարկի էլեկտրական լարերը, առաջին հարկի բոլոր դասասենյակներում նոր եվրոպատուհաններ են տեղադրվել, առարկայական և մյուս դասասենյակները վերանորոգվել և բարեկարգվել են, հանդիսությունների դահլիճը՝ հիմնահատակ նորոգվել:

 

Մշտապես ուշադրության կենտրոնում է պահվում դպրոցի նյութատեխնիկական բազան: Այն համալրվել է կավճամագնիսական գրատախտակներով, աշակերտական գույքով, ուսուցչական սեղաններով, պահարաններով:

 

Առանձնակի կահավորվել են դպրոցի բուֆետը և հանդիսությունների դահլիճը: Դպրոցի բարեկամ ՔԲՀ-ը «Աջակցություն նախադպրոցական և հիմնական կրթությանը» բաղադրիչի շրջանակում իրականացրել է դպրոցի երկրորդ և երրորդ հարկերի միջանցքների հատակների վերանորոգում՝ 345քմ մակերեսով և դրանց փոխարինում վինիլային ծածկույթով:

Այսօր աշխատանքների արդյունքում դպրոցի 2-րդ և 3-րդ հարկերի հատակը լիովին պատրաստ է շահագործման, ունի գեղեցիկ տեսք, հարմարավետ է և էկոլոգիապես մաքուր:

 

Այն լիովին համապատասխանում է երեխաների առողջության պահպանման պահանջներին: Աջակցման ծրագրի շրջանակում «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամը շուրջ երեք տարի է Ռ. Միրոյանի անվան հ.77 հիմնական դպրոցին տրամադրում է նաև աշակերտական կահույք:

Կազմակերպության շնորհիվ դպրոցի հանդիսությունների դահլիճը, բուֆետը, որոշ դասասենյակներ համալրվել են նոր գույքով և տեխնիկայով:

 

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

04-04-2013

Բարեկարգվել է մարզադահլիճի հատակը:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 413,750 դրամ

24-06-2014

1968թ.-ի շրջանավարտ Սամվել Շահնազարյանի կողմից կատարված անմիջական օգնությունան միջոցով վերանորոգվել է hանդիսությունների դահլիճը:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 4,000,000 դրամ

07-06-2015

«Ամերիկայի հայ ավենտարանչական ընկերակցության» կողմից կատարված նվիրատվությամբ լուծվել են դպրոցի մի շարք խնդիրներ:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 3,700,000 դրամ

23-06-2014

Դպրոցի մի խումբ շրջանավարտների կողմից կատարվել է անմիջական օգնություն`վերանորոգվել է դպրոցի նախասրահը:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 800,000 դրամ

Լուսանկարներ

directordirector