ԴՊՐՈՑՆԵՐ

Ռաֆայել Իշխանյանի անվան հ. 153 հիմնական դպրոց

location_onՍ. Առաքելյան փողոց 47

phone+(374 10) 349 037

emailn153dproc@mail.ru

webԿայք` http://school153.weebly.com/

infoԴասարանների քանակ` 20

Աշակերտների քանակ` 490
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 4

Բանկ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 16076450101300

Տնօրեն՝ Անուշ Սարգսյան
director

Ռաֆայել Իշխանյանի անվան հ. 153 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1971թ.: 2012թ. մայիսին դպրոցի բակում կատարվեց հաղթանակի հանդիսություն. դպրոցը անվանակոչվեց Աջափնյակ համայնքի բնակիչ, մեծ հայագետ, լեզվաբան, մատենագետ, հասարակական գործիչ, հայապահպանության գործում յուրատեսակ ավանդ ունեցող, խորհրդային իշխանության տարիներին երիտասարդությանը ինքնության պայքարի մղող Ռաֆայել Իշխանյանի անունով:

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսումնասիրում է երեք օտար լեզու` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

 

Դպրոցում առկա է են 4 անվճար խմբակներ` երգչախումբ, գեղարվեստաթատերական, ձեռքի աշխատանքի, ինտելեկտուալ աշխարհագրության: Առկա է երկարօրյա խումբ:

2013 թվականից դպրոցում իրականացվում է ներառական կրթություն: 

 

Դպրոցում բացվել է Ռաֆայել Իշխանյանի անունը կրող հայագիտության սրահ, որտեղ անցկացվում են հայոց լեզվին, գրականությանը, հայոց պատմությանն ու հայ մշակույթին վերաբերող միջոցառումներ, առարկայական օլիմպիադաներ, ընթերցանության և ասմունքի մրցույթներ: 

 

Դպրոցի շենքը քանդվել է: Կառուցվում է նորը: «Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան h. 153 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը ՀՀ կառավարության 2016թ. օգոստոսի 25-ի 862-Ա որոշման համաձայն՝ ընդգրկվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվող դպրոցների ցանկում:

Ներկայումս դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացը իրականացվում է Գ. Մարգարյանի անվան հ. 94 ավագ դպրոցի թիվ 2 մասնաշենքում:

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirector