ԴՊՐՈՑՆԵՐ

Պեյո Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոց

location_onԱ. Արզումանյան փողոց 22

phone+(374 10) 391 370

emailarm_school131@rambler.ru

webԿայք` http://yerevan131.schoolsite.am/

infoԴասարանների քանակ` 36

Աշակերտների քանակ` 1047
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 86

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 1,362,500 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 1,242,500 դրամ

Մնացորդ գումար` 120,000 դրամ

Բանկ` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 220295140119000

Տնօրեն՝ Սուսաննա Դավթյան
director

Պեյո Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1963թ.:

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

 

Գործում են մաթեմատիկայի, գրական, ռուսաց լեզվի, ծաղկահարդարման, թեյքվանդոյի, բասկետբոլի անվճար, պարի, Ֆուլ-կոնտակտ կարատե դո, Կիակուշին կարատեի վճարովի խմբակներ, երկարօրյայի 3 խումբ:

 

Դպրոցում կա մեծ և փոքր մարզադահլիճ, որոնք մասամբ հագեցած են գույքով, երաժշտության 2 դասասենյակ, որտեղ տեղադրված է դաշնամուր, համակարգչային դասասենյակը հագեցած է համապատասխան տեխնիկայով՝ ինտերակտիվ գրատախտակով, պրոյեկտորով, բազմաֆունկցիոնալ տպիչներով, համակարգիչներ, համացանց:

Դպրոցը հագեցված է մի քանի թանգարաններով, գործում է 3 երգչախումբ, որոնցից մեկը՝ ուսուցչականը եզակիներից է ամբողջ հանրապետությունում:

 

Դպրոցի սիրված անկյուններից են Ս. Կապուտիկյանի անվան գրադարանը՝ գեղարվեստական և մասնագիտական հարուստ գրականությամբ (ավելի քան 15000 գեղարվեստական գիրք հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով), Վ. Վարդերեսյանի անվան արտիստական թանգարանը, Վ. Սուրենյանցի անվան գեղեցիկ արվեստների կենտրոնը, Գ. Դալիբալթայանի անվան ռազմական փառքի սրահը:

 

Դպրոցը անվանակոչության օրից ի վեր աշխատում է ընդգծել հայ ժողովրդի մեծ բարեկամ, բուլղար նշանավոր բանաստեղծ Պեյո Յավորովի անունը կրելու բացառիկ պատիվն ու առաքելությունը` դառնալով հայ-բուլղարական բարեկամության բանուկ կամուրջ:

Գործում է «Պեյո Յավորով» հայ-բուլղարական բարեկամության թանգարանը: Թանգարանների ստեղծման ջանք ու եռանդի հիմքում նպատակ կա. երեխային պետք է հոգևոր առողջ սնունդ, հետևողական ու սկզբունքային մոտեցում նրա աշխարհայացքի, ճաշակի ձևավորման, դաստիարակության պատասխանատու գործում:

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Սիլվա Կապուտիկյանի անվան գրադարան

famous

Վարդուհի Վարդերեսյանի անվան արտիստական թատրոն

famous

Վարդգես Սուրենյանցի անվան գեղարվեստի կենտրոն

famous

Գուրգեն Դալիբալթայանի անվան ռազմական փառքի սրահ

famous

«Պեյո Յավորով» հայ-բուլղարական բարեկամության թանգարան

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

01-01-2011

Ստացված նվիրատվության մի մասը ծախսվել է «Պ. Յավորով» թանգարանի, «Գ. Դալիբալթայան» ռազմական փառքի սրահի, «Վ. Վարդերեսյան» արտիստական թանգարանի, «Վ. Սուրենյանց» գեղեցիկ արվեստների կենտրոնի և մի շարք դասասենյակների և լսարանների ձևավորման համար:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 1,242,500 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirector