ԴՊՐՈՑՆԵՐ

Պարույր Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոց

location_onՆոր Արեշի 35-րդ փողոց 2

phone+(374 10) 459 710

emailschool.123@mail.ru

infoԴասարանների քանակ` 18

Աշակերտների քանակ` 420
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 74

Բանկ` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկային հաշվեհամար` 163068554258

Տնօրեն՝ Վարդիթեր Թելունց
director

Պարույր Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1961թ.՝ մեկ քարաշեն մասնաշենքով: 1970թ. դարձել է միջնակարգ և կառուցվել է երկրորդ մասնաշենքը: 1971թ. դպրոցն անվանակոչվել է հայ մեծանուն բանաստեղծ Պ. Սևակի անունով:

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ աշխատանքային ռեժիմով: Ուսուցանվում է երկու օտար լեզու` ռուսերեն և անգլերեն: Դպրոցն ունի անվճար՝ անգլերենի, ինֆորմատիկայի, վճարովի՝ պարի, կարատեի խմբակներ:

Դպրոցում գործում է նաև երկարօրյա խումբ` դասապատրաստմամբ:

 

Դպրոցն ունի գրադարան՝ ընթերցասրահով, բուֆետ, բուժկետ, երաժշտության դասասենյակ, կահավորված և ձևավորված միջանցքներ, հանդիսությունների դահլիճ, երկու մարզադահլիճ, որոնք ապահովված են մարզագույքով, սակայն ունեն վերանորոգման կարիք: Գործում են համակարգչային երկու դասասենյակներ` 20 համակարգիչներով, որոնցում անցկացվում են համակարգչային դասեր` տարբեր առարկաներից:

 

Առաջին դասարան ընդունվողների համար մարտից մինչև օգոստոս ամիսը անվճար անցկացվում է նախապատրաստական «Ողջո~ւյն, դպրո´ց» ծրագիրը:

 

Հաճախակի են կազմակերպվում այցելություններ մշակութային օջախներ, համադպրոցական միջոցառումներ: Դպրոցն իր գործունեության ընթացքում իրականացրել է Լոս-Անջելեսի «Կարկաչ» մանկապատանեկան հեռուստածրագիրը, ԱՄՔՈՐ-ի 400 աշակերտների համար կազմակերպված «Սնունդ» և «Այգեգործություն» ծրագրերը, «Դպրոցական առողջապահություն» ծրագիրը, «Հավասարը հավասարին մեթոդով ուսուցում երիտասարդների շրջանում» ծրագիրը, «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» ծրագիրը, «Միավորվենք հանուն երեխաների և փրկենք ապագան» ծրագիրը:

 

2016 թվականի ապրիլին Պ. Սևակի անվան հ. 123 հիմնական դպրոցը դարձավ ՄԱԿ-ի բարեկամ և մասնակցում է նրա ծրագրերին:

 

Դպրոցի շրջանավարտ, Արցախյան պատերազմի հերոս Հրանտ Թումասյանի կողմից 2017թ. հունվարին վերանորոգվել է դպրոցի հանդիսությունների դահլիճը (273.6 քմ):

 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Ռուզան Ավետիքյան

Երգչուհի

Աղասի Իսպիրյան

Երգիչ

Անդրանիկ Մարգարյան

Հասարակական-քաղաքական գործիչ

famous

Հրանտ Թումասյան

Արցախյան պատերազմի հերոս

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirector