ԴՊՐՈՑՆԵՐ

Նվեր Սաֆարյանի անվան հ. 164 հիմնական դպրոց

location_onԹոթովենցի փողոց 7

phone+(374 10) 629 580

emailschool164ns@mile.ru

webԿայք` http://school164.schools.am

infoԴասարանների քանակ` 30

Աշակերտների քանակ` 800
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 5

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 4,770,200 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 4,419,758 դրամ

Մնացորդ գումար` 350,442 դրամ

Բանկ` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 11500817326873

Տնօրեն՝ Արմինե Ներսիսյան
director

Նվեր Սաֆարյանի անվան հ. 164 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1973թ.: Ի սկզբանե եղել է ռուսական դպրոց, 1991թ.`դարձել հայկական: 1997թ. թույլատրվել է ունենալ նաև ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:

 

Դպրոցի շենքը բաղկացած է երկու մասնաշենքից. տարրական մասնաշենքը երկհարկ է, հիմնական դպրոցինը` եռահարկ: Դպրոցի շենքին մեծ շուք է հաղորդում կրթօջախի բակում կանգնեցված 89-րդ Հայկական եռակի շքանշանակիր Թամանյան դիվիզիայի լեգենդար հրամանատար գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի կիսանդրին: Դպրոցն անվանակոչվել է մեծանուն հայորդու անվամբ 2005թ.:

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ է:

Ուսուցանվում է 2 օտար լեզու՝ անգլերեն և ռուսերեն:

Ունի երկարօրյա խումբ, անվճար արտադասարանական՝ ռոբոտաշինության, շախմատի, երգի, պարի, տուրիստական-հայրենագիտական, ասմունքի, ռուսաց լեզվի, անգլերենի, հայոց լեզվի (արտերկրից եկած երեխաների համար), բուժական ֆիզկուլտուրայի խմբակներ:

 

Գրադարանում բացի դասագրքերից կա 5971 գիրք: Դպրոցն ունի 19 համակարգիչ և 1 էլեկտրոնային գրատախտակ:

2015թ.-ից իրականացնում է ներառական կրթություն:

 

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

01-01-2011

Ձեռք է բերվել ռադիոկապ, տեսախցիկ, հակարդեհային համակարգ:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 4,419,758 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector