ԴՊՐՈՑՆԵՐ

Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոց

location_onԷրեբունու փողոց 16

phone+(374 10) 452 101

emailgogolyerevan35@yahoo.com

webԿայք` http://www.gogolyerevan.am/

infoԴասարանների քանակ` 42

Աշակերտների քանակ` 1078
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 8

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478722725360030

Տնօրեն՝ Ասատուր Սարյան
director

Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1939 թվականին: Սկզբնապես սեփական շենք չունենալով տեղակայված է եղել հ. 120, ապա՝ հ. 16 դպրոցների շենքերում: 1948թ. դպրոցը դարձել է տասնամյա:

 

1952թ. Ն. Վ. Գոգոլի մահվան 100 ամյակի առիթով դպրոցը կոչվել է մեծ գրողի անվամբ: 1968թ. Էրեբունի-Երևանի 2750 ամյակի կապակցությամբ դպրոցին հատկացվել է ներկայիս շենքը, ապա, արդեն 70-ականներին կառուցվել են երկու նոր մասնաշենքեր և մեկ առանձին մարզադահլիճ:

 

Դպրոցը նախատեսված է 1150 աշակերտի համար: Տարիներ շարունակ եղել է ռուսական դպրոց, այժմ ունի ռուսերենի ուսուցմամբ դասարաններ:

 

Դպրոցն ունի երեք փակ մարզասրահ՝ հագեցված համապատասխան մարզական գույքով և մեկ բացօթյա խաղահրապարակ: Աշխատանքային ռեժիմը միահերթ է և հնգօրյա: Առկա է երկարօրյա խումբ՝ նախատեսված 1-4-րդ դասարանների աշակերտների համար:

 

Ուսուցանվող օտար լեզուներն են անգլերենը և ռուսերենը:

Գործում են բասկետբոլի, վոլեյբոլի, կարատեի խմբակներ, անցկացվում են երգչախմբային և պարային դասընթացներ:

 

Դպրոցում առկա է մեկ համակարգչային դասասենյակ՝ 18 համակարգչով և մեկ էկեկտրոնային գրատախտակ:

Դպրոցի գրադարանի պահոցներում հաշվվում է 7466 կտոր գիրք:

 

Դպրոցը համագործակցության հուշագիր է ստորագրել Մոսկվայի Ն. Գոգոլի անվան հ. 59 և Ստավրոպոլի հ. 35 դպրոցների հետ:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Էդուարդ Գասպարյան

Դերասան

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարան

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirector