ԴՊՐՈՑՆԵՐ

Մուշեղ Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց

location_onՓ. Բուզանդի փողոց 107

phone+(374 10) 538 332

emailmishkhan5@yahoo.com

infoԴասարանների քանակ` 9

Աշակերտների քանակ` 154
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 35

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 35,550 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 0 դրամ

Մնացորդ գումար` 35,550 դրամ

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2480100103740000

Տնօրեն՝ Էլլադա Հովհաննիսյան
director

Մուշեղ Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1938թ.: 1992թ. հ. 58 ռուսական և Հակոբ Հակոբյանի անվան հ. 5 միջնակարգ դպրոցները միավորվել են մեկ անվան տակ՝ կոչվելով Մուշեղ Իշխանի անվան հ. 5 կրթահամալիր, ապա 2013թ. վերանվանվել Մ. Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց:

 

Դպրոցն աշխատում է միահերթ, հնգօրյա աշխատանքային ռեժիմով: 

 

2015-2016 ուստարվանից դպրոցում իրականացվում է ներառական կրթություն:

Ուսուցանվում է երեք օտար լեզու՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն: 

 

Գործում են շախմատի, կերպարվեստի, բասկետբոլի, պարի, ձեռքի աշխատանքի խմբակներ: Տարրական դասարանների աշակերտների համար կազմակերպվում են երկարօրյա պարապմունքներ: Իրականացվում են անգլերենի, ռուսերեի լրացուցիչ կրթական ծրագեր:

 

Դպրոցն ունի բավարար կահավորված մեկ մարզադահլիճ՝ վերանորոգված հանդերձարաններով, միջոցառումների դահլիճ, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, ՆԶՊ-ի և պատմա-աշխարհագրական դասասենյակներ: Համակարգչային դասասենյակը՝ ապահովված է համակարգիչներով և համացանցային կապով:

Գրադարանը մշտապես համալրվում է գեղարվեստական գրականությամբ: Գրադարանային ֆոնդը մոտ 4000 է (առանց դասագրքերի):

 

Կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով համագործակցում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ: Մի շարք միջոցառումեր և վիկտորինաներ են կազմակերվում «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի հետ:

 

Դպրոցը համագործկցում է կենտրոն վարչական շրջանի ինչպես սպորտի և մշակույթի, այնպես էլ ոստիկանության մանկական բաժնի հետ:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլիստ

Մարինա Թագակչյան

Հաղորդավար, երգահան

Մայքլ Քոթանջյան

Երգիչ, դերասան

Սուրեն Թադևոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Գևորգ Ղափլանյան

Նկարիչ

Արման Աղաջանյան

Կինոռեժիսոր, երգիչ

Լուսանկարներ

directordirectordirectordirector