ԴՊՐՈՑՆԵՐ

Մովսես Ջանբազյանի անվան հ.79 հիմնական դպրոց

location_onԱ. Հովհաննիսյան փողոց 30

phone+(374 10) 463 420

email79dproc@gmail.com

webԿայք` http://yerevan79.schoolsite.am

infoԴասարանների քանակ` 17

Աշակերտների քանակ` 501
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 49

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2473604445970000

Տնօրեն՝ Քնարիկ Հայրապետյան
director

Մովսես Ջանբազյանի անվան հ. 79 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1954թ.՝ Հրազդանի ձախ ափին`հողագործների տնակներում՝ դառնալով տարածաշրջանի միակ 8-ամյա դպրոցը, որը երկու տարի անց դարձավ միջնակարգ:

2004թ. սեպտեմբերի 26-ին քաղաքապետարանի թույլտվությամբ անվանակոչվեց համաշխարհային ավետարանչական եկեղեցու առաջնորդ Մովսես Ջանբազյանի անվամբ: Դպրոցի շենքային պայմանները նախատեսված են 700 աշակերտի համար:

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ: 

Ուսուցանվող լեզուներն են` ռուսերենը, անգլերենը և ֆրանսերենը:

Գործում են ռուսաց լեզվի, անգլերենի, մաթեմատիկայի, կենսաբանության, պատմության,  մայրենիի, ֆիզկուլտուրայի անվճար խմբակներ:

 

Դպրոցն ունի լուսավոր ու ընդարձակ դասասենյակներ, մարզադահլիճ, համակարգչային սենյակ, որտեղ էլեկտրոնային գրատախտակի միջոցով տարբեր առարկաներից դասեր են անցկացվում: 

2011թ.-ից իրականացնում է ներառական կրթություն, 2014թ.-ից գործում է երկարօրյա խումբ: 

Դպրոցն ունի փառքի անկյուն, որը նվիրված է իր հերոս սաներին` Տիգրան Ավդալյանին և Ազատ Ասոյանին, որոնք իրենց կյանքը զոհեցին Արցախի ազատագրման հերոսական պայքարին:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Շմավոն Շահբազյան

Շախմատիստ, գրոսմայստեր

Դավիթ Հակոբյան

Բեմադրիչ, դերասան

Վերսանդ Հակոբյան

Քաղաքական գործիչ

Ռոման Մուշեղյան

Կինոռեժիսոր

Ազատ Ասոյան

Արցախյան ազատամարտի հերոս

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Արցախյան հերոսներ Ա. Ասոյանի և Տ. Ավդալյանին նվիրված փառքի անկյուն

Լուսանկարներ

directordirectordirectordirector