ԴՊՐՈՑՆԵՐ

Միսաք Մեծարենցի անվան հ. 146 հիմնական դպրոց

location_onՍ. Լուկաշինի փողոց 6

phone+(374 10) 391 849

emailmecarenc.146@mail.ru

infoԴասարանների քանակ` 11

Աշակերտների քանակ` 266
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 4

Բանկ` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 1150003248020200

Տնօրեն՝ Ազգուշ Դիլբարյան
director

Միսաք Մեծարենցի անվան հ. 146 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1969թ.: 1986թ. անվանակոչվել է արևմտահայ մեծանուն բանաստեղծ Միսաք Մեծարենցի անվամբ:

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվում է երկու օտար լեզու` ռուսերեն և անգլերեն:

 

Դպրոցը ապահովված է հարուստ գրադարանով, երաժշտության դասասենյակով, երեք դաշնամուրով:

Մարզադահլիճը բավարար վիճակում է, սակայն մարզագույքը քիչ է, հնացած և մաշված:

Դպրոցում առկա է համակարգչային դասասենյակ` գործող տասը համակարգիչներով:

 

Ապրիլ-հունիս ամիսներին դպրոցում կազմակերպվում է անվճար նախակրթարան, ուր հաճախում են այն երեխաները, ովքեր տվյալ ուստարում պետք է ընդունվեն դպրոց:

Դպրոցում գործում են անվճար խմբակներ՝ հայրենագիտության, կերպարվեստի,  երգչախումբ, պատանիբնասերի, քիմիկոսի, բասկետբոլի, ասեղնագործության, ձեռքի աշխատանքների:

Վարձակալության հիմունքներով դպրոցում գործում են նաև վճարովի խմբակներ՝ պարի, կարատեի:

 

Դպրոցական առօրյան հարուստ է և հագեցած բազմաբովանդակ, ուսանելի, տարաբնույթ միջոցառումներով:

Դպրոցը համագործակցում է Աջափնյակ վարչական շրջանի, «Պատանի երկրապահ» ակումբի, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության, ԿԲ-ի, սփյուռքի նախարարության, «Արի տուն» ծրագրին, «Այբ» կրթահամալիրի, մշակութային բազմաթիվ օջախների՝ թանգարանների, թատրոնների, կինոթատրոնների, Dasaran.am, ապահով համացանց  (safe.am) ծրագրերի հետ: 

 

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirector