ԴՊՐՈՑՆԵՐ

Միսաք Մանուշյանի անվան հ. 48 հիմնական դպրոց

location_onԴրոյի փողոց 11

phone+(374 10) 240 170

emailmissakmanushyan48@yahoo.com

webԿայք` http://yerevan48.schoolsite.am

infoԴասարանների քանակ` 26

Աշակերտների քանակ` 772
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 77

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478722749610000

Տնօրեն՝ Ժասմենա Արիստակեսյան
director

Միսաք Մանուշյանի անվան հ. 48 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1947թ.: 1963-1964 ուստարվանից դպրոցը անվանակոչվել է արևմտահայ բանաստեղծ, ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անունով: 1967-68 ուստարվանից ֆրանսիական թեքումով կրթություն է իրականացվել:

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

2011-2012 ուստարվանից դպրոցն իրականացնում է ֆրանսերենի խորացված ուսուցում՝ սկսած 2-րդ դասարանից և անգլերենի ուսուցում՝ 5-րդ դասարանից:

 

«Ֆրանկոֆոն երկրների քաղաքապետների ասոցիացիայի» կողմից ստեղծվել է լինգաֆոնային դասասենյակ, որը նպաստում է օտար լեզուների խորացված և ժամանակակից մեթոդներով ուսուցմանը:

Գործում է համակարգչային դասասենյակ՝ 20 համակարգչով: Որոշ դասասենյակներում առկա է համակարգիչ՝ ապահովված համացանցային կապով:

Դպրոցն ունի մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, գրադարան: Գրադարանային ֆոնդը առանց դասագրքերի 15000 անուն գիրք է:

 

Գործում են արտադասարանական անվճար՝ անգլերենի, ֆրանսերենի, գրական-ստեղծագործական, վճարովի՝ ֆրանսերենի երկլեզվյա ուսուցման, ռուսաց լեզվի երկխոսության խմբակներ, ինչպես նաև երկորօրյա անվճար խումբ:

 

Երևանի հ. 48 հիմնական դպրոցը 2012թ.-ից իրականացնում է ներառական կրթություն:

  

2013-14 ուստարում՝ ըստ դպրոցների վարկանիշավորմ անազգային համակարգի դպրոցը ընդգրկվել է մայրաքաղաքի լավագույն դպրոցների ցանկում՝ զբաղեցնելով 3-րդ տեղը, 2014-2015 ուստարում զբաղեցրել է 2-րդ տեղը:

 

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector