ԴՊՐՈՑՆԵՐ

Միքայել Նալբանդյանի անվան հ. 33 հիմնական դպրոց

location_onՆար Դոսի փողոց 38

phone+(374 10) 551 522

emailschool33@schools.am

webԿայք` http://33dproc.weebly.com

infoԴասարանների քանակ` 15

Աշակերտների քանակ` 321
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 40

Բանկ` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկային հաշվեհամար` 1510004758720100

Տնօրեն՝ Ինգա Վարդանյան
director

Միքայել Նալբանդյանի անվան հ. 33 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1982 թվականին: Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվում է ռուսաց լեզու՝ 2-րդ, անգլերեն՝ 3-րդ, ֆրանսերեն՝ 5-րդ դասարանից:

Դպրոցում գործում են երկարօրյա, «Պատանի բնագետ», երգի, թատերական անվճար խմբակներ:

Դպրոցն ունի մեծ մարզադահլիճ, համակարգչային դասասենյակ՝ կահավորված անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Դպրոցը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, ինչը նպաստում է դասընթացների յուրացմանը: Գրադարանում առկա գրքերի քանակը (առանց դասագրքերի) ՝ 7433 է: 

Իրականացնում է ներառական կրթություն հմուտ մասնագետների՝ լոգոպեդի, սոցմանկավարժի, հատուկ մանկավարժի, հոգեբանի օգնությամբ:

 

Դպրոցը հանդիսանում է դպրոց-կենտրոն միությունների անդամ: Ամեն տարի անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Մեղու» մրցույթները:

 

Կրթօջախը համագործակցում է Երևանի մի շարք կրթամշակութային, միջնակարգ-մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ԵԿՄ-ի, ՀՀ ՊՆ 68617 զորամասի հետ:  

Ներքոնշյալ ՀԿ–ի հետ իրականացվում են հետևյալ ծրագրերը՝ «Save The Children», Սորոսի (Քայլ առ քայլ), «Հույսի կամուրջ» (Մենք կարող ենք), ,«ԴԾԽԱԱԱ», (Հավասարը հավասարին), «ՀԱՍԿ» կազմակերպության (Սկաուտությունը՝ կրթության կյանքի համար):

Մեր հայտնի շրջանավարտներն են

Ռոման Ամոյան

Ըմբշամարտիկ

Անահիտ Պարսամյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Էռնեստ Նազարյան

Մեքենաշինության բնագավառի գիտնական

Երվանդ Ղազանչյան

Բեմադրիչ

Մարինե Գյուլումյան

Երգահան

Լուիզա Սամվելյան

Թատերագետ

Սամվել Երիցյան

Վինագործ

Լուսանկարներ

directordirector