ԴՊՐՈՑՆԵՐ

Լևոն Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոց

location_onԳ. Բաշինջաղյան փողոց 2-րդ նրբանցք

phone+(374 10) 340 966

emailyerevan155@schools.am

webԿայք` http://school155.schools.am

infoԴասարանների քանակ` 46

Աշակերտների քանակ` 1380
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 6

Բանկ` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկային հաշվեհամար` 163028129522

Տնօրեն՝ Նաիրա Մանվելյան
director

Լևոն Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1973թ.:

2009թ. դպրոցն անվանակոչվեց անվանի գրող, հրապարակախոս, մեծ հայրենասեր Լ. Միրիջանյանի անվամբ:

 

Դպրոցը հնգօրյա է, երկհերթ:

Գործում են լրացուցիչ խմբակներ (երգչախումբ, բադմինթոն, վոլեյբոլ, կերպարվեստ, շախմատ, խեցեգործություն), երկարօրյա խումբ:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

 

Դպրոցը համալրված է ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, 8 էլեկտրոնային գրատախտակով, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներով: Ունի հարուստ գրադարան. գրքերի քանակը 2137 է, կա երկու մարզադահլիճ և երկու մարզահրապարակ, որից 1-ը 2014-2015 ուստարում վերանորոգվել և պատվել է արհեստական խոտածածկով:

Մարզադահլիճները ապահովված են հետևյալ գույքով՝ այծիկ, կամուրջ, ներքնակներ, մարմնամարզական օղակներ, վոլեյբոլի կանգնակներ և ցանց, գնդակներ (ֆուտբոլի, վոլեյբոլի, բասկետբոլի, թենիսի), օղակներ, ցատկապարաններ և գիրեր:

 

Դպրոցն ունի լուսավոր ու մաքուր դասասենյակներ, նոր մարզագույքով հագեցած մարզադահլիճ, գեղեցիկ ու վեհաշուք հանդիսությունների դահլիճ, նոր տեխնոլոգիաներով հագեցած բարեկարգ մթնոլորտ:

 

Տարբեր տարիների ընթացքում ունեցել ենք  բազմաթիվ նվաճումներ:Մեր աշակերտներն ակտիվորեն մասնակցել են  համաքաղաքային, հանրապետական,

միջազգային տարբեր մրցույթների՝ ասմունքի, շարադրության, գիտական ընթերցումների՝ ցուցաբերելով լավագույն արդյունքներ:

 

Համագործակցում է «Քայլառքայլ» ԲՀ-ի, «ԳԼՈԲԱԼ ՇԵՅՓԵՐՍ» ՀԿ-ի, «AAD.am»-ի, «Իմ դպրոց», «Saff» կայքերի, «Փոքր Մհեր» վարժարանի, Հայկական ակնաբուժության նախագիծի, ԵԿՄ-ի, Զորամաս 25/149-ի, ԱԻՆ ԵՓՎ-ի, «Դպրոց կենտրեններ»-ի, Գրադարանների կենտրոնացված համակարգի, «Կարմիր Խաչ» միջազգային կազմակերպության, «Իրավաբանների և հոգեբանների ասոցիացիա» հետ: 

 

 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Ատոմ Ջանջուղազյան

Պետական գործիչ, գլխավոր գանձապետ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirector