ԴՊՐՈՑՆԵՐ

Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 հիմնական դպրոց

location_onԵ. Չարենցի փողոց 75

phone+(374 10) 552 325

emailschool10@schools.am

infoԴասարանների քանակ` 10

Աշակերտների քանակ` 238
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 36

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 212,000 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 210,000 դրամ

Մնացորդ գումար` 2,000 դրամ

Բանկ` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 1510005085320100

Տնօրեն՝ Գայանե Մարտիրոսյան
director

Խրիմյան Հայրիկի անվան հ. 10 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1906թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Խրիմյան Հայրիկի նախաձեռնությամբ՝ Երևանի սուրբ Կաթողիկե եկեղեցուն կից:

 

1970-1980-ական թվականներին ունեցել է հայագիտական թեքում: 

1989թ. դպրոցն վերանվանվել է Խրիմյան Հայրիկի անունով:

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

Ուսացանվում են անգլերեն և ռուսերեն լեզուները:

 

Դպրոցում գործում են թատերական՝ անվճար, կարատեի՝ վճարովի խմբակներ, երկարօրյա խումբ:

Դպրոցն ունի մարզադահլիճ, առկա է մարզագույք, որն ունի համալրման կարիք և սպորտային հրապարակ՝ բարեկարգման ենթակա:

Համակարգչային դասասենյակը ունի տեխնիկայի պակաս՝ տեսադասերը (և ոչ միայն) նպատակային կազմակերպման համար: Երաժշտության դասասենյակ չունի, բայց երաժշտական գործիքների պակաս չի զգացվում:

 

Դպրոցի գրադարանում դասագրքերից զատ առկա է 3109 կտոր գիտագեղարվեստական գիրք:

Դպրոցն ունի թանգարան, որտեղ պահպանվում են դպրոցի տարբեր տարիների անվանի շրջանավարտների մասին բազմաթիվ նյութեր: 

 

Դպրոցը համագործակցում է Երևանի «Օրրան» հասարակական կազմակերպության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, ՀՀ երիտասարդ պատմաբանների ասոցիացիայի, «Քայլառքայլ» ծրագրի հետ:

 

Տարիներ շարունակ շնորհալի աշակերտները բարձր են պահել դպրոցի պատիվը տարբեր բնագավառներում:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Կարեն Դեմիրճյան

Քաղաքական և պետական գործիչ

Ջիվան Գասպարյան

Դուդուկահար

Սուրեն Շտիկյանին

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

Ժիրայր Ավետիսյան

Հայ կինոռեժիսոր

Գուժ Մանուկյան

Դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Էմիլ Գաբրիելյան

Դեղաբան

Ստեփան Քյուրքչյան

Վաստակավոր ճարտարապետ

Էդմոն Գազազյան

Ֆիզիկոս

Նորայր Մնացականյան

Երգիչ, դերասան

Վարդգես Պետրոսյան

Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, հասարակական գործիչ

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Դպրոցն ունի հիմնանորոգման հրատապ անհրաժեշտություն, ներքին մակերեսի ռացիոնալ բաշխման, ինչպես նաև նոր գույքով համալրման կարիք:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

01-01-2012

Նվիրատվության շնորհիվ հանդիսությունների սրահում տեղադրվել են մետաղապլաստե դռներ:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 210,000 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector