ԴՊՐՈՑՆԵՐ

Խաչատուր Սամուելյանի անվան հ. 47 միջնակարգ դպրոց

location_onՍարի թաղի 5-րդ փողոց 67

phone+(374 10) 553 820

email47dproc@mail.ru

webԿայք` http://yerevan47.schoolsite.am/

infoԴասարանների քանակ` 21

Աշակերտների քանակ` 494
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 4

Տնօրեն՝ Կարինե Խաչատրյան
director

Խաչատուր Սամուելյանի անվան հ. 47 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1948թ.: 1948-1949 ուստարին մասնավոր անբարենպաստ տներից դասասենյակները տեղափոխվեցին տուֆակերտ եռահարկ դպրոցի նոր շենքը, որն էլ դարձել է 47 դպրոցի հիմնադրման օրը:

 

1973 թ. դպրոցն անվանվեց նշանավոր գիտնական, արխիվի հիմնադիր, ազգագրագետ Խաչիկ Սամուելյանի անվամբ՝ ծննդյան 100 ամյակի կապակցությամբ:

Դպրոցում որպես օտար լեզու դասավանդվում են ռուսերենը և անգլերենը: Ռուսերենի ուսուցմամբ դասարաններ առկա չեն:

Դպրոցը միահերթ է, հնգօրյա: ՈւնԻ երկարօրյա խմբեր:

 

Առկա է 2 մարզադահլիճ՝ մարզագույքով՝ շախմատի 20 պարագա, 9 սպորտային, 2 նժույգ, զուգափայտ, 3 այծիկ, 6 ներքնակ, ծանրաձող, բիլյարդ, սեղանի թենիս, 3 կամրջակ, մարմնամարզական 9 նստարան, մարմնամարզական 13 պատ, թռիչք բարձրության կանգնակ, նարդի և այլն:

 

Դպրոցի գրադարանն հագեցած է 3547 կտոր գեղարվեստական գրքով: Համակարգչային դասասենյակում կա 25 համակարգիչ:

2014-2015 ուստարվանից դպրոցը դարձել է միջնակարգ:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Հովհաննես Զանազանյան

Ֆուտբոլիստ

Արթուր Փափազյան

Արցախյան հերոս, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր