ԴՊՐՈՑՆԵՐ

Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 հիմնական դպրոց

location_onՆորքի այգիներ փողոց 247

phone+(374 10) 583 862

emailartgo72@mail.ru

infoԴասարանների քանակ` 22

Աշակերտների քանակ` 676
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 51

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 4,469,890 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 2,563,260 դրամ

Մնացորդ գումար` 1,906,630 դրամ

Բանկ` «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2380022733120100

Տնօրեն՝ Իրա Հակոբյան-Սարգսյան
director

Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1832թ.: 1925թ. դպրոցը ճանաչվում Է գավառական դպրոցի ժառանգորդ և անվանակոչվում հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորական, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի անվամբ, ով նաև 1843թ. նույն դպրոցի 6-րդ  տնօրեն է նշանակվել և աշխատել մինչև անհետանալը`1843թ. ապրիլի 2-ը:

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվող օտար լեզուներն են անգլերենը և ռուսերենը:

Գործում են ասմունքի, կերպարվեստի, մաթեմատիկայի, գրականության, պատմության, աշխարհագրության, ֆիզկուլտուրայի և այլառարկաների անվճար խմբակներ, ինչպես նաև երկարօրյա վճարովի խումբ:

 

Դպրոցն ունի մարզադահլիճներ՝ հագեցած համապատասխան մարզագույքով, համակարգչային դասասենյակ՝ ժամանակակից համակարգիչներով և էլեկտրոնային գրատախտակով: 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Դրո (Դրաստամատ Կանայան)

Քաղաքական գործիչ և զինծառայող

Արարատ Ղարիբյան

Լեզվաբան

Համո Բեկնազարյան

Դերասան, կինոռեժիսոր, գրող

Հայկ Կանայան

Ակնաբույժ

Արամ Շահինյան

Ֆիզիկոս, ֆիզքիմիկոս

Արթուր Բաղդասարյան

Քաղաքական գործիչ

Ոստանիկ Մարուխյան

Ճարտարագետ

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Հիմնանորոգվել են դպրոցի 3-րդ հարկի սանհանգույցները:

Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ գումարը` 2,563,260 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector