ԴՊՐՈՑՆԵՐ

Հովհաննես Թումանյանի անվան հ. 32 հիմնական դպրոց

location_onՍևանի փողոց 132

phone+(374 10) 440 260

emailyerevan32@schools.am

infoԴասարանների քանակ` 15

Աշակերտների քանակ` 331
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 35

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 442,000 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 442,000 դրամ

Մնացորդ գումար` 0 դրամ

Բանկ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 16046002274400

Տնօրեն՝ Քնարիկ Պետրոսյան
director

Հովհաննես Թումանյանի անվան հ. 32 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1932 թվականին:

Դպրոցը միահերթ է, հնգօրյա։

 

Ուսուցանվում է երեք օտար լեզու՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն։ Գործում են կերպարվեստի, կար ու ձևի, օտար լեզվի, էկո անվճար, ինչպես նաև պարի, սպորտի («Ֆուլ կոնտակտ կարատե») խմբակներ։ Դպրոցն ունի երկարօրյա խումբ:

 

Դպրոցն ունի վերանորոգված մարզադահլիճ, երաժշտության դասասենյակ՝ դաշնամուրով, համակարգչային մեկ սենյակ՝ համացանցային կապով, ինը համակարգիչներով, Էլեկտրոնային գրատախտակով։ 

 

2017 թվականին գրադարանն անվանակոչվել է դպրոցի սան, Արցախյան ազատամարտի հերոս`Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյանի) անունով, իսկ դպրոցի բակում նրա անունը  հավերժացնող հուշատաքար է տեղեդրված: Գրադարանն ունի հարուստ գրադարանային ֆոնդ` 11980 կտոր գեղարվեստական գրականությամբ: 

 

Առաջիկայում նախատեսվում է ստեղծել «Թումանյան» թատերախումբ, որի շնորհիվ աշակերտները կուսումնասիրեն բեմական խոսքը, թատրոնի և կինոյի պատմությունը։

 

 

 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Շահեն Խաչատրյան

Քանկոր բժշկական կենտրոնի տնօրեն

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Արցախյան հերոս Դուշման Վարդանի անվան գրադարան

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Մարզադահլիճն ունի մարզագույքի կարիք:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

01-01-2013

Գնվել են վարագույրներ (80000), քիվեր (98000):

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 178,000 դրամ

01-01-2014

Ձեռք է բերվել գրանդարնի համար անհրաժեշտ գույք:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 147,000 դրամ

Լուսանկարներ

directordirectordirector