ԴՊՐՈՑՆԵՐ

Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոց

location_onԴավթաշեն 4-րդ թ/մաս

phone+(374 10) 369 241

emailschool199@schools.am

infoԴասարանների քանակ` 16

Աշակերտների քանակ` 436
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 4

Բանկ` «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 22092440017000

Տնօրեն՝ Ալվարդ Գալստյան
director

Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1990 թվականին: 2002 թվականին դպրոցն անվանակոչվել է ՀՀ գլխավոր դատախազ, սահմանադրագետ Հենրիկ Խաչատրյանի անունով:

Դպրոցն իր գործունեությունը ծավալում է երեք մասնաշենքերում՝ 2 ուսումնական և վարչական:

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

2001 թվականից իրականացնում է ռուսերենի խորացված ուսուցում, սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի դեսպանատան և Մոսկվայի տան հետ:

 

Դպրոցն ունի երկու մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, մարզահրապարակ, գրադարան՝ 1400 անուն գեղարվեստական գրականությամբ:

Դպրոցում մատուցվում են լրացուցիչ կրթական անվճար ծառայություններ՝ երկարօրյա ուսուցում (ժամը 12:00-17:00), ինչպես նաև մարզական, մշակութային և ուսումնական արտադասարանական խմբակներ. դրանք են՝ ասմունքի, արևմտահայերենի, անգլերենի, «Պատանի բնապահպան», «Պատանի ֆիզիկոս», մարմնամարզական, երգչախումբ և այլն:

 

Դպրոցն ունի հարուստ ավանդույթներ. այստեղ երեխաներն ուրախ են, ազատ ու անկաշկանդ: Նրանք հնարավորություն ունեն ազատորեն արտահայտելու իրենց տեսակետները, անել առաջարկություններ և լսել խորհուրդներ:

 

Իր ողջ գործունեության ընթացքում դպրոցը տվել է բազմաթիվ հրաշալի շրջանավարտներ, որոնք մեծ հաջողություններ են ունեցել բանասիրության, բժշկության, տնտեսագիտության, ծրագրավորման, իրավագիտության և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների բնագավառներում:

 

Դպրոցում ձեռք բերած հիմնավոր գիտելիքների շնորհիվ այժմ մեր շրջանավարտները հետագա ուսումնառության ընթացքում մեծ հաջողություններ են գրանցում ավագ դպրոցներում,այդ թվում՝ Երևանի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցում, «Այբ» և «Քվանտ» վարժարաններում:

Լուսանկարներ

directordirectordirector