ԴՊՐՈՑՆԵՐ

Հայրապետ Հայրապետյանի անվան հ. 78 հիմնական դպրոց

location_onԲաղրամյան59

phone+(374 10) 225 836

emailschool78@schools.am

infoԴասարանների քանակ` 29

Աշակերտների քանակ` 784
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 70

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 828,000 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 0 դրամ

Մնացորդ գումար` 828,000 դրամ

Բանկ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 16066450401800

Տնօրեն՝ Ազնիվ Միրզոյան
director

Հայրապետ Հայրապետյանի անվան հ. 78 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1958 թ.։ 1962 թվականից դպրոցը դարձել է անգլիական թեքումով։ Դպրոց են հրավիրվել անգլերեն լեզվի լավագույն իմացությամբ մասնագետներ։

 

1977 թվականին դպրոցը տեղափոխվել է նոր մասնաշենք։

 

Ուսումնառության ընթացքում լայնորեն կիրառվում են ժամանակակից մանկավարժության մեթոդական առաջատար նորամուծությունները։ Ուսուցիչները բավարար տիրապետում և օգտագործում են համակարգչային տեխնոլոգիաների և ինտերնետային կապի ընձեռած բարձր հնարավությունները, ունեն բազմաթիվ հեղինակային աշխատանքներ։ Ուսուցումը և դաստիարակությունը դպրոցում իրականացվում է հայերենով։

 

Որպես օտար լեզու դպրոցում ուսուցանվում է ռուսերեն, անգլերեն (խորացված), ֆրանսերեն և պարսկերեն (նախասիրական պարապմունքների տեսքով` շաբաթը երեք ժամ)։

Դպրոցում գործում են երկլեզու դասարաններ, որտեղ բնագիտական առարկաները ուսուցանվում են ֆրանսերեն լեզվով։

 

Համագործակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության, Իրանի Իսլամական հանրապետության դեսպանատան, Բրիտանական խորհրդի Ֆրանսիական դեսպանատան, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան, Սիրիայի դեսպանատան, «Եվրասիա» համալսարանի, «Տուրիզմի հայկական ինստիտուտ»-ի, Երևանի Պետական համալսարանի, Երևանի Պետական մանկավարժական համալսարանի,  Վ. Բրյուսովի անվան լեզվագրական ինստիտուտի, Հ. Աճառյանի ինստիտուտի հետ:

 

78 դպրոցն ունի 45 ուսումնական սենյակներ և առարկայական կաբինետներ, մարզահրապարակ, մարզադահլիճ, համերգային դահլիճ, «Հեքիաթների սրահ», ինֆորմատիկայի դասասենյակ, ուսումնա-արտադրական արհեստանոց, բուֆետ, բուժկետ, գրադարան և այլն։

 

Դպրոցում գործում են բազմաթիվ խմբակներ՝ նկարչական, երգչախումբ, պարային, թատերական, սպորտային, բանավեճի ակումբ, առարկայական` մաթեմատիկա, ֆիզիկա, անգլերեն, ֆրանսերեն, բնագիտություն, ինֆորմատիկա և այլն:

 

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Արցախյան հերոս Սասուն Մկրտչյանի անվան դասասենյակ

Լուսանկարներ

directordirectordirectordirector