ԴՊՐՈՑՆԵՐ

Համո Սահյանի անվան հ. 70 հիմնական դպրոց

location_onՍարի թաղի 3-րդ փողոց 44

phone+(374 10) 557 578

email70-dproc@rambler.ru

infoԴասարանների քանակ` 9

Աշակերտների քանակ` 114
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 28

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 770,000 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 770,000 դրամ

Մնացորդ գումար` 0 դրամ

Բանկ` «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2380022723210100

Տնօրեն՝ Սահակ Փարվանյան
director

Երևանի հ. 70 դպրոցը հիմնադրվել է 1952թ.-ին: Շենքի հզորությունը նախատեսված է 750 աշակերտի համար:

Սկզբնական շրջանում ունեցել է մեկ, ապա՝ 1960թ.-ին կառուցվել է 2-րդ մասնաշենքը: Դպրոցը 1985թ.-ին համալրվել է ևս երկու մասնաշենքով, 2000թ.-ին՝անվանակոչվել նշանավոր բանաստեղծ, հայ քնարերգու Համո Սահյանի անվամբ, 2011թ.-ից դարձել է հիմնական:  

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

Ուսուցանվող օրատ լեզուներն են անգլերենը և ռուսերենը: Գործում են անգլերենի և ռուսերենի անվճար, ինչպես նաև երկարօրյա խմբակներ, նախակրթարան, որտեղ նախադպրոցական երեխաներին հմուտ մասնագետները նախնական գիտելիքներ են փոխացնում:

Դպրոցի մարզադահլիճը գտնվում է անմխիթար վիճակում և չի գործում: Առկա է երաժշտության դասասենյակ՝ դաշնամուրով, համակարգչային մեկ դասասենյակ՝ երկու հին համակարգիչներով:

Դպրոցը համագործակցում է «Համո Սահյան» կենտրոնի հետ, ընդգրկված է մի շարք ծրագրերում՝ «Ծիգ», «Քայլառքայլ», ՁԻԱՀ-ի կանխարգելման և այլն: Դպրոցը մասնակցում է նաև համայնքային մրցաշարերի և հաճախ գրավում մի շարք մրցանակային տեղեր:

 

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Դպրոցի մարզադահլիճն ունի վերանորոգման կարիք: Անհրաժեշտ է մարզագույք:

2. Դպրոցին անհրաժեշտ է համակարգչային տեխնիկա:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

04-05-2011

2011թ.-ին դպրոցի հատակը մասնակի վերանորոգվել է:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 770,000 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirector