ԴՊՐՈՑՆԵՐ

Գրիգոր Բաղյանի անվան հ. 141 հիմնական դպրոց

location_onՀ. Գյուլիքևխյան փողոց 27

phone+(374 10) 633 401

emailschool141@schools.am

webԿայք` http://school141.weebly.com/

infoԴասարանների քանակ` 13

Աշակերտների քանակ` 295
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 40

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 213,000 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 204,000 դրամ

Մնացորդ գումար` 9,000 դրամ

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478722708290030

Տնօրեն՝ Անահիտ Հովհաննիսյան
director

Գրիգոր Բաղյանի անվան հ. 141 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1969թ.: Դպրոցը կրում է Հայրենական Մեծ պատերազմի հերոս գեներալ-մայոր Գրիգոր Բաղյանի անունը: 

 

Նախկինում ունեցել է և այժմ էլ վերականգնել է ռուսերենի խորացված ուսուցումը։ 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

 

Գործում են արտադասարանական անվճար խմբակներ՝ կերպարվեստի, «Հմուտ  ձեռքեր», երգի, սպորտի (թեթև ատլետիկա, ֆուտբոլ), ասմունքի, շախմատի և այլն: 

Դպրոցն ունի մեկ մարզադահլիճ և մեկ սպորտային հրապարակ՝ բարվոք վիճակում, երաժշտության, համակարգչային դասասենյակ:

 

Դպրոցը բարեկամական կապեր ունի Ֆրանսիայի Լիլ և Գրենոբլ քաղաքների հայ համայնքների հետ։

Դպրոցի մանկավարժական աշխատակազմը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ձեռքբերումների համար Պն-ի կողմից արժանացել է «ՀՀ  ԶՈւ  զինանշան» հուշամեդալի և խրախուսական տարբեր պարգևների քաղաքապետարանի, թաղապետարանի, ԵԿՄ-ի կողմից:

 

Դպրոցն ունի Փառքի սրահ` «Հին էպոսի նորօրյա ծռերը» խորագրով` նվիրված Արցախի հերոսամարտի տարիներին նահատակված սաներին և մերօրյա հերոս,   2014թ. «Տարվա մարդ» ճանաչված շրջանավարտ Արմեն Հովհաննիսյանին: Դպրոցի բակում կանգնեցված է նրան նվիրված խաչքարը:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Անահիտ Աղասարյան

Դրամատուրգ

Ալեքսանյան Նունե

Լրագրող, հաղորդավարուհի

Արթուր Զաքարյան

Բեմադրող-պարուսույց

Անվանի մարդկանց դասարաններ

famous

«Հին էպոսի նորօրյա ծռերը» փառքի անկյուն

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Դպրոցն ունի մարզագույքի կարիք:

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

01-01-2011

Կարտարվել է կոսմետիկ  վերանորոգում:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 174,000 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector