ԴՊՐՈՑՆԵՐ

Ղազարոս Աղայանի անվան հ. 63 հիմնական դպրոց

location_onԿիևյան փողոց 9

phone+(374 10) 220 369

emailschool.agayan@yanoo.com

infoԴասարանների քանակ` 11

Աշակերտների քանակ` 280
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 15

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2480122712550000

Տնօրեն՝ Լուսինե Փիրումյան
director

Ղազարոս Աղայանի անվան հ. 63 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1954թ.: 2005թ.-ից սկսած՝ դպրոցը դարձել է դպրոց-կենտրոն: Դպրոցում աշխատում է վերապատրաստող ուսուցիչների մի մեծ խումբ:

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

 

Ռուսաց լեզուն դասավանդվում է խորացված ուսուցմամբ, գործում են նաև ռուսաց լեզվի, անգլերենի, մայրենիի, մաթեմատիկայի, երկարօրյա անվճար խմբակներ՝ տարրական դասարանների աշակերտների համար:

 

Դպրոցն ունի հանդիսությունների դահլիճ, որտեղ անցկացվում են տարաբնույթ միջոցառումներ՝ առարկայական, սպորտային, ռազմահայրենասիրական, մեր ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքի կարևոր իրադարձություններին նվիրված մրցույթներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, դասղեկի օրինակելի ժամեր, այլ միջոցառումներ:

 

Դպրոցի սաները մասնակցում են ամենամյա հանրապետական «Մեղու», «Կենգուրու», «Ռուսական արջուկ» մրցույթներին, Երևան քաղաքում դպրոցականների համար կազմակերպված տարբեր միջոցառումներին, Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կազմակերպված գրական մրցույթներին:

 

Դպրոցում գործում են գրադարան՝ 12400 կտոր գեղարվեստական և գիտական գրականությամբ, համակարգչային դասասենյակ՝ հագեցված համակարգիչներով և տեխնիկական այլ միջոցներով, որոնք հնարավորություն են ընձեռում ուսուցիչներին անցկացնելու համակարգչային դասեր՝ տարբեր ուսումնական առարկաներից, ցուցադրել ֆիլմեր կամ ուսումնական այլ նյութեր:

 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Ալեքսան Կարապետյան

պետական, քաղաքական գործիչ

Արշակ Մադոյան

Բանասեր, թարգմանիչ

Վահան Քոչար

Լուսանկարիչ

Լուսանկարներ

directordirectordirector