ԴՊՐՈՑՆԵՐ

Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան հ. 129 հիմնական դպրոց

location_onՀր. Քոչարի փողոց 29

phone+(374 10) 223 482, 223 196

emailschool129@schools.am

webԿայք` http://school129.safe.am/

infoԴասարանների քանակ` 9

Աշակերտների քանակ` 164
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 37

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2479622714550010

Տնօրեն՝ Լիանա Պետրոսյան
director

Գայի (Հայկ Բժշկյանցի) անվան հ. 129 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1963թ.:

1967թ. անվանակոչվել է hայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատար, ԽՍՍՀՄ ԶՈՒ հայազգի հրամանատար, գեներալ-գնդապետ, ԽՄԿԿ անդամ Գայի (Հայկ Բժշկյանց) անունով:

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվող օտար լեզուներն են`ռուսաց լեզուն և անգլերենը:

Գործում են նկարչության, երգչախմբի անվճար խմբակներ:

 

Դպրոցն ունի մարզադահլիճ՝ իր գույքով (գնդակներ, ցատկապարան, այծիկ, մագլցող պատ, օղակներ): Համակարգչային դասասենյակում կան համակարգիչներ, տպիչ, ծրիչ, բազմացնող սարք, արտապատկերիչ: Երաժշտության սենյակում առկա է դաշնամուր: Հանդիսությունների սրահն ունի տեխնիկա`երաժշտական կենտրոն, դաշնամուր:

ՆԶՊ դասասենյակում կա զենք-զինամթերքի պահեստ, կահավորված է պատի թերթերով, վահանակներով, առկա է հերոսների անկյուն:

Գրադարանն ունի շուրջ 3450 գեղարվեստական գիրք, մեթոդական գրականություն, առարկայական ծրագրեր, ամսագրեր, շաբաթաթերթեր:

 

Դպրոցը համագործակցում է «ԿՏԱԿ»-ի , ՀՊՄՀ-ի , «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Սամվել Սարգսյան

Դերասան

Վարուժան Մանուկյան

Դերասան

Ալինա Օրդյան

Լրագրող

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirector