ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների» հ. 6 հատուկ դպրոց

location_onԱճառյան փողոց 1-ին նրբանցք, 40

phone+(374 10) 613 210

emailh6hatukdproc@mail.ru

infoԴասարանների քանակ` 9

Աշակերտների քանակ` 71
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 3

Բանկ` «ԱՐԱՐԱՏ ԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկային հաշվեհամար` 1510035051540100

Տնօրեն՝ Լիանա Արտաշեսյան
director

Երևանի «Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների» հ. 6 հատուկ դպրոցը հիմնադրվել է 1971թ.:

Աշխատում է շուրջօրյա:

 

Դպրոցի գործունեության առարկան և նպատակը հատուկ հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացման ապահովմամբ, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ինչպես նաև նրանց մտավոր, ֆիզիկական ընդունակությունների դրսևորման, սոցիալական ադապտացիայի, շտկողական աշխատանքների, խնամքի, դաստիարակության և զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:

 

Դպրոցում ուսում են ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, որոնք թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկապես ավելի թույլ են իրենց շատ հասակակիցներից: Բայց այդ ամենը չի խանգարում, որպեսզի նրանք մշակութային և սպորտային տարբեր օլիմպիադաներում գրավեն մրցանակային տեղեր:

 

Դպրոցում ուսուցանվում է երկու օտար լեզու՝ ռուսերեն և անգլերեն: Դպրոցի աշակերտների ինքնուրույնության, ինքնասպասարկման ունակությունների, սոցիալական հարմարեցման և ինքնահաստատման ձևավորման նպատակով գործում են տարբեր անվճար խմբակներ, այն է՝ կար ու ձևի, ասմունքի, բեմախաղի նկարչության, կավագործության, երաժշտության, վարսահարդարման, պարի:

 

Աշակերտները սիրով մասնակցում են տարբեր ցուցահանդեսների՝ ներկայացնելով իրենց իսկ աշխատանքները: Մանկավարժների նախաձեռնությամբ աշակերտները պարբերաբար այցելում են տարբեր թանգարաններ, պատմական և ժամանցային վայրեր և այլն:

Դպրոցում հաճախակի կազմակերպվում են միջոցառումներ, ցերեկույթներ, նշվում են աշակերտների ծննդյան օրերը, հիշվում են հիշատակի և բոլոր տոն օրերը:

 

Գրադարանը հագեցված է գրականությամբ՝ հայերեն և ռուսերեն: Դպրոցը չունի համակարգչային դասասենյակ, էլեկտրոնային գրատախտակ: Դպրոցի պատերի ներսում յուրաքանչյուր աշակերտի շահերը առաջնահերթ ուշադրության են արժանանում: Հաստատության յուրաքանչյուր աշխատակից իր գործունեությամբ աշակերտներին է փոխանցում հոգատարություն և ջերմություն:

Լուսանկարներ

directordirectordirectordirector