ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի «Խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների» հ. 8 հատուկ դպրոց

location_onԾարավ Աղբյուրի փողոց 14

phone+(374 10) 285 351

email8hatukkrtahamali@mail.ru

webԿայք` http://dproc8.blogspot.com

infoԴասարանների քանակ` 12

Աշակերտների քանակ` 108
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 4

Բանկ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 16040109556900

Տնօրեն՝ Հերմինե Հարությունյան
director

Երևանի Խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ դպրոցը ստեղծվել է 1973թ.: Այժմ դպրոցը դարձել է Երևանի Խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիր:

Աշխատում է շուրջօրյա:

Կրթահամալիրը բաղկացած է 3 մասնաշենքից՝ շրջապատված գեղեցիկ բնությամբ: Ունի բարեկարգ բակ, որտեղ տեղակայված են երեխաների բացօթյա ժամանցը լավ անցկացնելու համար նախատեսված կարուսելներ:

Կրթօջախն  ունի առարկայական դասասենյակենր, որոնք հագեցած են համապատասխան գույքով և անհրաժեշտ դիդակտիկ նյութերով, համակարգչային կենտրոն՝ հագեցած ժամանակակից տեխնիկայով, խոհանոց-դասասենյակ, կարի արհեստանոց, ընթերցասրահ, գրադարան ՝ առկա ուսումնամեթոդական ձեռնարկներով, անհրաժեշտ դասագրքերով, ինչպես նաև գեղարվեստական գրականությամբ:

 

Հաստատությունն ունի խաղադարան և խաղասենյակներ, զարգացնող հատուկ մանկավարժական դասասենյակներ, հանդիսությունների դահլիճ, վերանորոգված լուսավոր և գեղեցիկ ճաշասենյակ և ննջասենյակներ, ինչպես նաև՝ ընդհարձակ մարզադահլիճ, որն ունի վերանորագման կարիք:

 

Հաստատություն կարող են ընդունվել և սովորել 6 տարին լրացած ՀՀ տարբեր մարզերի և Երևան քաղաքի խոսքային տարբեր խանգարումներ (ալալաիա, դիզարտրիա, կակազություն, խոսքի ընդհանուր թերզարգացում) ունեցող երեխաներ, ովքեր կստանան 12-ամյա կրթություն:

 

Ուսուցանվում է ռուսերեն և անգլերեն լեզուներ:

Կրթահամալիրն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները՝ տարրական, հիմնական, ավագ, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության կազմակերպում:

 

Գործում  են երկու դասասենյակներ ՝ խոհանոց-դասասենյակ, որտեղ աշակերտները ձեռք են բերում խոհարարական գիտելիքներ և հմտություններ, և կարի արհեստանոց, որտեղ ոսվորում են նաև «Զարդակաիրառական արվեստ» մասնագիտության «Դերձակ- մոդելավորող»-ի որակավորում:

 

Երկու դասասենյակներն էլ համալրված են ժամանակակից գույքով և անհրաժեշտ պարագաներով:

Կրաթահամալիրն իրականացնում է զարգացնող  հատուկ մանկավարժական, լոգոպեդական, հոգեբանական  և սոցիալական անվճար ծառայություներ:

Գործում է նաև երգի, պարի, խեցեգործության և թատերական անվճար խմբականեր:

 

Հաստատաությունը հոգ է տանում նաև աշակերտների սննդի և հանգստի բարձր մակարդակով կազմակերպման և ապահովման համար:

Յուրաքանչյուր երեխա հետազոտվում է , որից հետո կազմվում է նրա անհատական ուսումնական պլանը: Նրանց հետ անհատական աշխատում է լոգոպեդը, հատուկ մանկավարժը, հոգեբանը և սոց մանկավարժը: Զարգացնող հատուկ մանկավարժական աշխատանքներն աշակերտների հետ տարվում են ուսումնադաստիարակչական ողջ գործունեության ընթացքում:

Համակարգված և արդյունավետ աշխատանքի արդյունքում խոսքային խնդիրը շտկված երեխան կարող է տեղափոխվել և ուսումը շարունակել այլ հանրակրթական դպրոցում:

 

Կրթահամալիրի  փորձառու մանկավարժներն ու հատուկ մասնագետները մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով մշտապես անվճար դասընթացներ, սեմինարներ, թերյնինգներ և կլոր սեղաններ են կազմակերպում հանրակրթական դպրոցներում ներառական կրթություն իրականացնող մանկավարժների և հատուկ մասնագետների համար: Փորձի փոխանակման նպատակով կրթահամալիրի հատուկ մասնագետներ գործուղման են մեկնել Ռուսաստան, Լիտվա, Լեհաստան, Չեխիա և ծանոթացել այնտեղի հատուկ կրթական համակարգին՝ լավագույն փորձը կիրառելով մեր հաստատությունում:

 

Կրթահամալիրի որոշ մասնագետներ իրենց ներդրումն ունեն նաև զարգացնող հատուկ մանկավարժական, մեթոդական ձեռնարկների, ինչպես նաև լոգոպեդական խաղերի ստեղծման աշխատանքներում: Կրթահամալիրում տեղի ունեցող աշխատանքերին ծանոթանալու համար այցելեք կայք-էջ:

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirector