ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 99 հիմնական դպրոց

location_onՆերքին Չարբախ 3-րդ փողոց 1

phone+(374 10) 420 291

emailschool99@schools.am

infoԴասարանների քանակ` 19

Աշակերտների քանակ` 517
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 52

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 2,655,000 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 2,655,000 դրամ

Մնացորդ գումար` 0 դրամ

Բանկ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 16046010077100

Տնօրեն՝ Լյուդմիրա Մարգարյան
director

Երևանի հ. 99 դպրոցը հիմնադրվել է 1936թ.: 1972թ. կառուցվել է նոր շենքը: Դպրոցը չի անվանակոչվել և այժմ էլ անվանակոչված չէ: 2012թ. դարձել է հիմնական:

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

Ուսուցանվող օտար լեզուներն են անգլերենն ու ռուսերենը:

 

Դպրոցն ունի երգչախումբ, շախմատի, ինֆորմատիկայի, ասեղնագործության և փայտամշակման անվճար խմբակներ:

 

Դպրոցի մարզդահլիճը վերանորոգված է, ապահովված համապատասխան մարզագույքով, ինչը դպրոցին նվիրաբերել է բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով եղել է այս դպրոցի շրջանավարտը: Երաժշտության դասասենյակը վերանորոգված է, կահավորված դիդակտիկ պարագաներով, առկա է դաշնամուր:

Համակարգչային դասասենյակն ապահովված է համացանցային կապով, համակարգիչներով, տեսացրիչով, հեռուստացույցով:

Ինֆորմատիկայի դասաժամերը աշակերտների թվին համապատասխան բաժանվում են երկու խմբի:

 

2013 թ.-ից դպրոցն ունի Պատանի երկրապահների դասարան: Աշակերտներն ամեն տարի լինում են Եռաբլուրում, զորամասերում, մասնակցում ռազմահայրենասիրական բազմաբնույթ միջոցառումների:

Դպրոցը ունի Գրիգոր Նարեկացու անվան գրականության օծված դասասենյակ, հագեցած աշխարհագրության, կենսաբանության, քիմիայի, երգ-երաժշտության, նկարչության, համակարգչային, տեխնոլոգիայի դասասենյակներ, արհեստանոց, հագեցած գրադարան, նիստերի դահլիճ, խաղահրապարակ, որտեղ անցկացվում են բազմաթիվ քաղաքային մրցաշարեր: 1997թ. աշակերտների և ուսուցիչների շնորհիվ դպրոցի բակում հիմադրվել է 1500քմ պտղատու այգի: Այգու խնամքն ու հոգատարությունը ապահովում են պատանի բնասերները: 

 

Դպրոցն արժանացել է համամիութենական մրցանակների, տարբեր մարզաձևերից ունի մրցանակակիրներ` քինգ- բոքսինգից՝ աշխարհի 10 տարեկանների չեմպիոն Գևորգ Ավագյան, կարատեից՝ 2015 թվականի «Կովկասի չեմպիոն» Գրիգոր Փաշայան:

Դպրոցն ունի ձևավորված երգչախումբ, որը համագործակցում է Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի հետ: Սաները ամեն տարի մասնակցում են «Երգը բարեկամության կամուրջ է» փառատոնին և ստանում բազմաթիվ պատվոգրեր ու մրցանակներ: 

 

Դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ մասնակցել են Արցախյան ազատամարտին, պարգևատրվել մեդալներով, իսկ Լևոն Գուրգենի Սարգսյանը հետմահու պարգևատրվել է մեդալով՝ «Մարտական գործողությունների համար»: Շրջանավարտ Ալբերտ Կարապետյանը 2014թ. արժանացել է «Մարշալ Բաղրամայան» մեդալի՝ մարտական դիրքերում ցուցաբերած խիզախության համար:

Սերտ է կապը թաղամասում գործող Սուրբ Խաչ եկեղեցու հետ:

Դպրոցում գործում է ռադիոհանգույց:

ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐ

1. Վերանորոգվել և կահավորվել են մարզադահլիճը և միջոցառումների սրահը:

Խնդիրը լուծելու համար անհրաժեշտ գումարը` 2,655,000 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector