ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 91 հիմնական դպրոց

location_onՀ. Ծերենցի փողոց 72ա

phone+(374 10) 774 546

email91dproc@mail.ru

webԿայք` http://yerevan91.schoolsite.am

infoԴասարանների քանակ` 12

Աշակերտների քանակ` 326
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 41

Բանկ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 16092450201800

Տնօրեն՝ Էլեոնորա Ղալումյան
director

Երևանի հ. 91 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1962թ.:

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը, անգլերենը և ֆրանսերենը:

Գործում են երգչախմբի և կերպարվեստի անվճար խմբակներ:

 

Դպրոցն ունի մարզադահլիճ՝ համապատասխան գույքով (մարմնամարզական զուգափայտ, պատ, ներքնակներ, մագլցման պարան, մարմնամարզական նստարաններ, այծիկ, նժույգ, կամրջակ), համակարգչային տեխնիկայով հագեցած 1 դասասենյակ, քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի հագեցած սենյակ-լաբորատորիաներ, երաժշտության դասասենյակ՝ դաշնամուրով, ձայնարկիչով:

 

Հանդիսությունների սրահում կան բարձրախոսեր, ուժեղացուցիչներ, տեսացրիչ, ՆԶՊ դասասենյակում՝  ինքնաձիգ, տիրի հրացան, նռնակներ, ուսումնական փամփուշտներ, հակագազեր, դիդակտիկ նյութեր, օզեկա:

 

Դպրոցի գրեթե բոլոր դասասենյանկները կահավորված են թարմ, նոր գույքով: Գրադարանն ունի ընթերցասրահ: Բացի դասագրքերից կան շուրջ 5000 գեղարվեստական գրականություն, քարտեզներ, ատլասներ, մեթոդական ձեռնարկներ, ձայնադարան:

 

Դպրոցը համագործակցում է Մարտունու հ. 2 ավագ դպրոցի հետ:

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirector