ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 75 հիմնական դպրոց

location_onՆերքին Շենգավիթ 12-րդ փողոց 13

phone+(374 10) 488 890

emailyerevan75@schools.am

webԿայք` http://yerevan75.schoolsite.am

infoԴասարանների քանակ` 16

Աշակերտների քանակ` 366
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 3

Բանկ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 16046004652900

Տնօրեն՝ Նարինե Սուրմալյան
director

Երևանի հ. 75 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1974թ.: Տեղակայված է 7 մասնաշենքերում:

Դպրոցը հնգօրյա է, միահերթ: 

Ուսուցանվող օտար լեզուներն են անգլերենը և ռուսերենը:

Գործում են արտադասարանական մի շարք խմբակներ՝ մարզական, երաժշտական, նկարչական, որոնց անդամներն արժանացել են բազմաթիվ և բազմապիսի պարգևների (հատկապես սպորտի ասպարեզում):

 

Դպրոցն ունի առարկայական մասնագիտացված դասասենյակներ և լաբորատորիաներ՝ հագեցած անհրաժեշտ նյութերով: 

Գրադարանում առկա է 8981 մեթոդական, ուսումնական, գեղարվեստական գիրք: Համակարգչային դասարանում կա 21 համակարգիչ, 1 արտապատկերիչ (պրոյեկտոր):

Դպրոցն ունի անհրաժեշտ գույքով հագեցած բարեկարգ մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ:

 

Բակը բարեկարգ է, կանաչապատ:

Դպրոցում ուսումնական գործընթացը լրացնում է բուհերի և մշակութային օջախների հետ համագործակցությունը (ԵՊՃՀ, ԵՊՀ, ՀՀ կենտրոնական բանկ):

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirector