ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 66 հիմնական դպրոց

location_onԲագրատունյաց պողոտա 9

phone+(374 10) 420 833

emailyerevanschool66@yahoo.com

infoԴասարանների քանակ` 21

Աշակերտների քանակ` 567
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 66

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478622718860010

Տնօրեն՝ Նաիրա Հակոբյան
director

Երևանի հ. 66 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1950թ.՝ որպես տարածքի միակ միջնակարգ (տասնամյա) դպրոց, որտեղ 1950-1951 ուստարուց սկսած իրենց ուսումն են շարունակել մոտակա յոթնամյա դպրոցների շրջանավարտները: 1956 թվականին, դպրոցն անվանակոչվել է հայ քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով:

 

Դպրոցը տեղակայված է երեք մասնաշենքերում, հնգօրյա է, միահերթ:

Ուսաուցանվող օտար լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և ռուսերենը:

Գործում է երկարօրյա խումբ:

 

Դպրոցում կա համակարգչային դասասենյակ՝ հագեցած համակարգիչներով, արտապատկերիչով, որի օգտագործմամբ անցկացվում են նորաշունչ միջոցառումներ, օգտագործվում նորագույն մեթոդներ ու անց են կացվում դաս-միջոցառումներ:

 

Ուսումնական գործընթացը լրացնում է բուհերի և մշակութային օջախների հետ համագործակցությունը (Խ. Աբովյանի տուն-թանգարան, ԵՊՃՀ քիմիական ֆակուլտետ, ԵՊՀ քիմիական ֆակուլտետ, ՀՀ կենտրոնական բանկ):

 

Դպրոցում ուշադրության կենտրոնում են դասասենյակների տեխնիկական հագեցվածությունը, տեխնոլոգիական հաղորդակցության նորագույն միջոցների ապահովումը:

Գրադարանում կա 8420 կտոր բազմաբնույթ և բազմալեզու գեղարվեստական գիրք:

 

Դպրոցն ունի հարմարավետ 2 մարզադահլիճ` ապահովված անհրաժեշտ մարզական գույքով:

Դպրոցում պարբերաբար անցկացվում են հետաքրքիր մարզախաղեր, ֆուտբոլի և շախմատի մրցումներ, սպորտլանդիաներ:

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector