ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 64 հիմնական դպրոց

location_onՎարդաշենի 3-րդ փողոց 2

phone+(374 10) 453 331

email64dproc@mail.ru

webԿայք` http://yerevan64.schoolsite.am

infoԴասարանների քանակ` 17

Աշակերտների քանակ` 429
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 50

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 395,000 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 395,000 դրամ

Մնացորդ գումար` 0 դրամ

Բանկ` «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 220095140129000

Տնօրեն՝ Երանուհի Հարությունյան
director

Երևանի հ. 64 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1951 թվականին և ունեցել է մոտ 2000 աշակերտ: 1975թ. կառուցվել են կից մասնաշենքեր: 1976թ. հիմնական շենքը տրվել է ուսումնաարտադրական կոմբինատին և առանձնացվել է դպրոցից: 

Դպրոցը գտնվում է պատմական վայրում` «Էրեբունի» թանգարանին կից, ունի ընդարձակ բակ, այգի և խաղահրապարակ: 

 

Դպրոցը աշխատում է միահերթ, հնգօրյա աշխատանքային ռեժիմով: Ուսուցանվում է երեք օտար լեզու՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն: 

Գործում են երաժշտության, ասմունքի, կերպարվեստի անվճար խմբակներ:

Երաժշտական դասասենյակ առկա չէ, կա միայն  դաշնամուր: Դպրոցի մարզադահլիճը ունի ոչ բարվոք գույք:

Համակարգչային դասասենյակը համալրված է համակարգիչներով: Այդտեղ անցկացվում են բաց դասեր միջոցառումներ:

Դպրոցն ունի լոկալ ջեռուցում: 

 

2015թ. ամառային արձակուրդներին դպրոցի տնօրեն՝ Երանուհի Հարությունյանը առաջին իսկ օրվանից ձեռնամուխ է եղել դպրոցում իրականացվող կոսմետիկ վերանորոգման աշխատանքներին: Վերանորոգվել են մեծ  թվով աշակերտական սեղաններ, նստարաններ, բարեկարգվել է 2-րդ մասնաշենքի 3-րդ հարկի անբարեկարգ միջանցքը՝ դառնալով ավելի գեղեցիկ ու լուսավոր, վերանորոգվել է նաև ՆԶՊ-ի  դասասենյակը:

2016թ. hոկտեմբերին վերանորոգվել է 1-ին մասնաշենքի ջեռուցման համակարգը, հանդիսությունների դահլիճը, գրադարանը:

 

2017թ. համակարգչային դասարանը համալրվել է 10 նոր համակարգիչներով, ինչը հնարավորություն է տալիս  ուսուցիչներին ավելի հետաքրքիր և ուսանելի դարձնել դասը: 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Անդրանիկ Մարգարյան

Հասարակական-քաղաքական գործիչ

Լիլիթ Սողոմոնյան

Օպերային երգչուհի

Տիգրան Ժամկոչյան

Երգիչ

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

01-01-2015

Ստացված նվիրատվության շնորհիվ դպրոցը ձեռք է բերվել պրոյեկտոր:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 300,000 դրամ

01-01-2015

Դպրոցի համար գնվել են աթոռներ:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 95,000 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector