ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 45 հիմնական դպրոց

location_onՆոր Արեշի 26-րդ փողոց 45

phone+(374 10) 454 021

emailschool45@schools.am

webԿայք` http://45school.do.am

infoԴասարանների քանակ` 24

Աշակերտների քանակ` 666
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 4

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2380022724210100

Տնօրեն՝ Միհրան Փաշայան
director

Երևանի հ. 45 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1936թ.: 1969թ. կառուցվում է դպրոցի նոր` ներկայիս առաջին մասնաշենքը, իսկ 1974թ.-ին` ներկայիս երկրորդ մասնաշենքը: 

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ: ՈՒսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը, ֆրանսերենը և անգլերենը:

Դպրոցում առկա են երգի, պարի, կարատեի անվճար խմբակներ: Ունի երկարօրյա, որտեղ երեխաների համար անվճար դասապատրաստման դասընթացներ են իրականացվում:

Մարտի 1-ից մայիսի 20-ը գործում է նաև նախակրթական՝ անվճար: Նախակրթարան են հաճախում 5-6 տարեկան երեխաները:

 

Դպրոցի մարզադահլիճը համապատասխանում է վերանորոգված է, հագեցված մարզագույքով: Երաժշտության դասերի մեծ մասն անցկացվում է դպրոցի հանդիսությունների դահլիճում, որտեղ կա դաշնամուր, համակարգչային դասասենյակը հագեցած է համակարգիչներով, լուսագրիչով, բազմագործառույթ տպիչ սարքով:

 

 2013-2014 ուստարում Հայաստանի Հանրապեության մեծ և միջին դպրոցների սովորողների ուսումնառութան վարկանիշով դպրոցը գրավել է 1-ին տեղը: Չորս տարի անընդմեջ դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում դպրոցն ունի 1-ին կարգի մրցանակակիրներ տարբեր առարկաներից: Դպրոցի սաներն ամեն տարի մասնակցում են «Մեղու», «Կենգուրու» մրցույթներին և ստանում հատուկ մրցանակներ: 1-9-րդ դասարանցիները մեծ հաջողություններ ունեն երգի. պարի և սպորտի ասպարեզներում:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Սուրեն Աբրահամյան

Գեներալ-մայոր

Արամ Կարապետյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Արմեն Աշոտյան

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Գևորգ Քիլիմջյան

Արդի հայ պատմաբան, ՊԳԹ, դոցենտ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirector