ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 39 հիմնական դպրոց

location_onԾխախոտագործների փողոց 1

phone+(374 10) 578 031

email39.dproc@mail.ru

infoԴասարանների քանակ` 9

Աշակերտների քանակ` 175
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 22

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2472303099540000

Տնօրեն՝ Անահիտ Բաբայան
director

Երևանի հ. 39 հիմնական դպրոցի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, բայց փաստ է, որ Հայրենական պատերազմի տարիներին ծառայել է որպես զինվորական հոսպիտալ։ 1944թ. հուլիսի 1-ից ՍՍՀՄ ղեկավարության հրամանով հոսպիտալի վերածված բոլոր դպրոցները վերականգնվել են։ Իր գոյության տարիներին հաստատությունը գործել է որպես իգական գիմնազիա, այնուհետև դարձել է ութամյա, ապա` միջնակարգ դպրոց։

 

Տարիներ շարունակ կրել է Սովետական միության մարշալ Ս. Կ. Տիմոշենկոյի անունը։ 2002թ.-ից դարձել է «Երևանի հ. 39 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ, իսկ 2012-2013 ուստարվանից` հիմնական դպրոց։ Իսկզբանե շենքը նախատեսված է եղել 300 աշակերտի համար, աշխատել է երկու, երբեմն էլ՝ երեք հերթով։

 

Այժմ դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Դասավանդվող օտար լեզուներն են՝ ռուսերենը և անգլերենը, 2016-2017 ուստարվանից՝ ֆրանսերենը: 1-ին դասարանից երեխաները հնարավորություն ունեն սկսելու ռուսաց լեզվի և անգլերենի ուսուցումը:

 

Դպրոցում գործում են կերպարվեստի, երաժշտության, շախմատի, համակարգչային անվճար խմբակներ: Տարրական դպրոցի աշակերտների համար անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է անվճար երկարօրյա խումբ: Դպրոցում առկա է հարմարավետ համակարգչային դասասենյակ՝ գործող համակարգիչներով: Գրադարանը նորոգված է, կահավորված ընթերցասրահով:

 

Մայիս-հուլիս ամիսներին դպրոցում գործում է «Դեպի դպրոց» ծրագրով նախապատրաստական անվճար կրթարան՝ կրթօջախի 1-ին դասարան ընդունվել ցանկացող փոքրիկների համար: Ապահովվում է ակտիվ, ուսանելի, հետաքրքիր միջավայր. պարապում են տրամաբանություն, մայրենի, ուղղախոսություն, ռուսերեն, անգլերեն երաժշտություն, պար, կերպարվեստ, շարժական զվարճալի խաղեր:

 

ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից 2006-թ.-ից սկսվել է դպրոցի շենքի հիմնանորոգումը։

Այսօր դպրոցը բարեկարգ է, ապահովված ջեռուցման համակարգով: Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության օգնությամբ նորովի կահավորվել և համալրվել է ժամանակակից ուսումնանյութական բազայով։ 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Ժենյա Ավետիսյան

Դերասանուհի, ասմունքող

Հենրիկ Էդոյան

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Էդուարդ Զոհրաբյան

Պատմական գիտությունների թեկնածու

Հրաչյա Պետիկյան

հրաձգության օլիմպիական չեմպիոն

Արմեն Շեկոյան

Բանաստեղծ, արձակագիր

Արմեն Սիմոնյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirector