ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 37 հիմնական դպրոց

location_onԳ. Ղափանցյան փողոց 10, Քանաքեռ ՀԷԿ 14

phone+(374 10) 231 032

webԿայք` http://yerevan37.schoolsite.am

infoԴասարանների քանակ` 9

Աշակերտների քանակ` 113
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 32

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2479622717860020

Տնօրեն՝ Վերգինե Մարկոսյան
director

Երևանի հ. 37 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1939-1940 ուս. տարում որպես տարրական դպրոց՝ ունենալով երկու բաժին՝ հայկական և ռուսական:

Տարիներ հետո դարձավ միջնակարգ դպրոց և 1971 թվականին տեղափոխվեց մի քանի մասնաշենքերից բաղկացած հարմարավետ շենք:

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ: Գործում է նաև անգլերենի խմբակ: 

Ուսուցանվում է երեք օտար լեզու՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն: 

 

Դպրոցն ունի լավ ձևավորված դասասենյակներ՝ աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, կահավորված համակարգչային դասարան: Կա հարմարավետ մարզադահլիճ՝ համապատասխան մարզագույքով:

Գործում է գրադարան, որն ունի 8632 անուն գեղարվեստական գիրք:

Դպրոցում իրականացվում է ներառական կրթություն՝ գրագետ և հմուտ բազմամասնագիտական թիմի աջակցությամբ:

 

Դպրոցը համգորցակցում է հ. 6 գրադարանի հետ՝ իրականացնելով բազմաթիվ մշակութային միջոցառումներ, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության հետ մշակում ուսումնական ծրագրեր, կազմակերպում սեմինարներ: 

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirector