ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 200 հիմնական դպրոց

location_onԴավթաշեն 1-ին թ/մաս

phone+(374 10) 369 093

emaildproc200@mail.ru

webԿայք` http://school200.weebly.com/

infoԴասարանների քանակ` 36

Աշակերտների քանակ` 1100
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 62

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2479622725030010

Տնօրեն՝ Մարինե Հովհաննիսյան
director

Երևանի հ. 200 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1991թ.:

 

Դպրոցը հնգօրյա է, երկհերթ:

Ուսուցանվում է 3 օտար լեզու՝ անգլերեն, ռուսերեն, պարսկերեն: 

 

Դպրոցում գործում են տարբեր արտադասարանական անվճար խմբակներ. «Խոսում ենք անգլերեն» (բանավոր անգլերեն խոսքի զարգացում), «Պատանի մաթեմատիկոս», «Գրական խմբակ», «Պատանի բնասեր», «Պար», «Մայրենի», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ասմունք» նաև՝ «Կարատե» մարզական վճարովի խմբակ:

Դպրոցն ունի երկու երկարօրյայի խումբ, յուրաքանչյուրում՝ 30 աշակերտ:

 

Դպրոցն ունի 2 սպորտդահլիճ՝ 503.4քմ տարածքով: Դահլիճներից մեկը տրամադրված է «Ազգային երգ ու պարի» ուսուցմանը: Մարզական դահլիճներից մեծը հագեցած է մարզական գույքով, իսկ մյուսը՝ մասամբ: Երաժշտության դասասենյակը ունի երաժշտական կենտրոն, դաշնամուր:

 

Դպրոցում 2013-2014 ուստարվանից կահավորվել է նոր գրադարան–ընթերցարանով (91.3քմ), որտեղ տեղադրված են 18 գրապահարաններ, սեղաններ, փափուկ աթոռներ: Գրադարանն ունի մոտ 950 գեղարվեստական, մեթոդական գրքեր, ամսագրեր, թերթեր: Գրադարանը հագեցված է տեխնիկական միջոցներով (համակարգիչ, տպիչ, արտապատկերիչ, էկրան): Դպրոցն ունի 2 համակարգչային դասասենյակ,  որտեղ առկա է 2 էլեկտրոնային գրատախտակ, համակարգիչներ՝ 13 հատ, արտապատկերիչ՝ 2 հատ:

Հանդիսությունների դահլիճը ունի արտապատկերիչ, էկրան, մթնեցման սարք (վարագույրներ), բարձրախոս՝ հարակից սարքավորումներով:

 

Դպրոցում գործում է նախակրթարան՝ նախատեսված 6-7 տարեկան երեխաների համար (անվճար, շաբաթական մեկ օր՝ 2 ժամով, շաբաթ օր):

 

Այս տարի հունվարին կայացավ Արցախյան ազատամարտի հերոս, «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար, «Մարտականխաչ» I աստիճանի շքանշանակիր Սամվել Գևորգյանի ծննդյան օրվան նվիրված «Ոտքի՛ հերոսի պատվին» խորագրով միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, Սամվել Գևորգյանի կինը՝ Ռայա Գևորգյանը, ԵԿՄ Դավթաշեն ՏԲ ղեկավար Սարգիս Գրիգորյանը:

 

Տարիներ շարունակ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան և դեսպանատանը կից Մշակույթի կենտրոնի աջակցությամբ պարսից լեզվի մրցույթ-օլիպիադային մասնակից հաղթող աշակերտները և ուսուցիչները ամառային արձակուրդներին  մեկնում են Պարսկաստան՝ ծանոթանալու երկրի պատմամշակույթային արժեքներին:
Այս տարի ՀՀ-ում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադին այցելել է դպրոց՝ ներկա լինելու հայ և իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Սեր անունով ծերունին» ներկայացմանը:

 

Դպրոց է այցելել պարսկական  «Շահիդ Ֆահմիդե» կրթահամալիրի տնօրեն պարոն Վանդը, ինչպես նաև կազմակերպել են փոխադարձ այցեր: 

    

 

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector