ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 171 հիմնական դպրոց

location_onԱ. Իսահակյան թ/մաս

phone+(374 10) 611 842

emailyerevan171@schools.am

webԿայք` http://yerevan171.schoolsite.am/

infoԴասարանների քանակ` 46

Աշակերտների քանակ` 1323
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 86

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478622726940020

Տնօրեն՝ Արամ Սաֆարյան
director

Երևանի հ. 171 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1977թ.:

Դպրոցն աշխատում է երկհերթ և գործում են ևս երկու միջանկյալ հերթեր:

Ուսուցանվող օտար լեզուներն են անգլերենը և ռուսերենը:

 

Դպրոցում գործում են  հետևյալ անվճար խմբակները՝ «Պատանի լրագրող», «Հումորի թատրոն, «Գիտակների ակումբ», «Երգչախումբ»:

Երկարօրյա չի գործում, տեղ չունենալու պատճառով:

 

Դպրոցն ունի մեկ մարզադահլիճ՝ բավարար վիճակում և բավարար մարզագույքով, ունի երաժշտության մեկ դասասենյակ՝ միայն դաշնամուրով, գործում են համակարգչային երկու դասասենյակներ՝ ապահովված համակարգիչներով, ինֆորմատիկայի և այլ առարկաների համակարգչային դասաժամերը անցկացվում են համակարգչային սենյակում:

Գրադարանը հարուստ է. առկա է 6870 գեղարվեստական գիրք:

 

Դպրոցը համագործակցում է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հետ՝ համատեղ միջոցառումների պլան-ծրագրով («Արիության դաս», հանդիպումներ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի վետերանների հետ, նամակագրական կապ աշակերտների և կուրսանտների միջև և այլն), համագործակցում է նաև Նոր-Նորքի ոստիկանության բաժնի հետ, համայնքի և համայնքում գործող շախմատի դպրոցի հետ, «Պատանի պատմաբաններ» ակումբի հետ և ամենամյա բարեգործական այցեր են կազմակերպվում հատուկ դպրոցներ և մանկատներ:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Տիգրան Աթանեսյան

Փաստաբան

Դավիթ Թումասյան

Թրաֆիքինգի դեմ պայքարի ռեսուրսային կենտրոնի իրավաբան

Երվանդ Ենգիբարյան

Դերասան

Կարեն Ասրյան

Հայ շախմատի միջազգային գրոսմայստեր

Ռոբերտ Սարգսյան

Հասարակական-քաղաքական գործիչ

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Միջազգային գրոսմայստեր Կ. Ասրյանի անվան շախմատի դասասենյակ

famous

Զոհված սաների հիշակին նվիրված «Հաղթատուն» ՆԶՊ դասասենյակ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirector