ԴՊՐՈՑՆԵՐ

Ռոբերտ Աբաջյանի անվան հ. 147 հիմնական դպրոց

location_onԿ. Ուլնեցու փողոց 1

phone+(374 10) 245 020

email147dproc@rambler.ru

webԿայք` http://yerevan147.schoolsite.am/

infoԴասարանների քանակ` 27

Աշակերտների քանակ` 547
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 53

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 1,473,103 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 1,347,103 դրամ

Մնացորդ գումար` 126,000 դրամ

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2479022733890000

Տնօրեն՝ Մարգարիտա Հովհաննիսյան
director

Ռոբերտ Աբաջյանի անվան հ. 147 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1970թ.: 2017թ. ապրիլի վերջին դպրոցն անվանակոչվել է Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր (հետմահու) 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից դպրոցի շրջանավարտ Ռոբերտ Աբաջյանի անունով: 

Դպրոցն ունի 2 մասնաշենք:

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսաց լեզուն և անգլերենը:

Դպրոցում գործում է անվճար երգչախումբ:

 

2015-2016 ուստարում դպրոցն ունի 27 դասասենյակ, 2 լաբորատորիա, համակարգչային սենյակ, նախնական զինպատրաստության առարկայական սենյակ, զենքի պահեստ, սպորտդահլիճ, բացօթյա սպորտհրապարակ, նիստերի դահլիճ, գրադարան, ուսուցչանոց, բուժսենյակ, 5 սանհանգույց, ինչպես նաև՝ անհատական կաթսայատուն:

 Մարզադահլիճը վերանորոգված չէ, առկա է մարզագույք, երաժշտության դասասենյակն ունի միայն դաշնամուր, համակարգչային դասասենյակը՝ 10 համակարգիչ:

 

Դպրոցի շրջանավարտը՝ Ռոբերտ Աբաջյանը, Ապրիլյան Քառօրյա պատերազմի ժամանակ թեժ մարտերում կորցնելով մարտական ընկերներին, մինչև վերջին փամփուշտը շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ: Նկատելով իրեն մոտեցող հրոսակին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է՝ թույլ տալով, որ իրեն մոտենա թշնամին, և իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։ Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերին:
 
Դպրոցում նրա անունը հավերժացնող փառքի անկյուն կա:

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Արցախյան հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան դասասենյակ

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

01-01-2011

Կատարվել են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 1,347,103 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirector