ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 136 հիմնական դպրոց

location_onՅո. Լեփսիուսի փողոց 6

phone+(374 10) 240 846

emailschool136@schools.am

infoԴասարանների քանակ` 15

Աշակերտների քանակ` 339
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 53

Բանկ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 16067450901500

Տնօրեն՝ Լիլիա Դավթյան
director

Երևանի հ. 136 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1967թ.: Նախատեսված է 800 աշակերտի համար:   

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսաց լեզուն և անգլերենը, իսկ պարսկերեն ուսուցանվում է ուսպլանից դուրս՝ որպես խմբակ:

 

Դպրոցում գործում է մարզական վճարովի խմբակ, երկարօրյա  անվճար մեկ խումբ՝ 1-ինից 4-րդ դասարանցիների համար:

 

Դպրոցն ունի մարզագույքով հագեցած մարզադահլիճ, «Ազգային երգ ու պարի» դասասենյակ՝ հագեցած երաժշտական նոր գործիքներով (ջութակ, շվի` ծիրանի փայտից, դհոլ` ճապոնական պլաստիկատից):

«U'Com» կազմակերպության կողմից կահավորվել է մեկ համակարգչային դասասենյակ (10 համակարգիչներով):

 

Դպրոցում կան հայ մեծերի՝ Հ. Թումանյանի, Պ. Սևակի, Խ. Աբովյանի անվան դասասենյակներ՝ գրողների անձնական իրերով, նամակներով կահավորված:

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Հովհաննես Թումանյանի անվան դասասենյակ

famous

Խաչատուր Աբովյանի անվան դասասենյակ

famous

Պարույր Սևակի անվան դասասենյակ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirector