ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 116 հիմնական դպրոց

location_onԱրարատյան փողոց 2-րդ զանգված

phone+(374 10) 771 201

email116dproc@mail.ru

webԿայք` http://haryurtasnvec.do.am

infoԴասարանների քանակ` 19

Աշակերտների քանակ` 486
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 55

Բանկ` «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկային հաշվեհամար` 1510005028400100

Տնօրեն՝ Թագուհի Հովհաննիսյան
director

Երևանի հ. 116 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1967 թ.-ին: Դպրոցը առ այսօր անվանակոչված չէ:

Միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

 

Դպրոցում գործում են շախմատի, պարի և հմուտ ձեռքերի անվճար խմբակներ, առկա է նաև անվճար երկարօրյա խումբ՝ մինչև ժամը 16:00։

Դպրոցն ունի մարզադահլիճ՝ գույքով ապահովված, որտեղ հաճախակի տեղի են ունենում սպորտլանդիաներ ոչ միայն դպրոցի դասարանների, այլ նաև հարևան դպրոցների և մանկապարտեզների  միջև:

 

Դպրոցում առկա է համակարգչային 3 սենյակ, շախմատի դասասենյակ, երաժշտության և ֆիզկուլտուրայի դասասենյակներ։

Դպրոցի հանդիսությունների սրահը հագեցած է իր տեխնիկայով, ՆԶՊ դասասենյակը կահավորված է համապատասխան գույքով: Գրադարանն ունի սենյակ, որտեղ աշակերտները և կարդում են և անցկացնում ընթերցանության օլիմպիադաներ։

Մեր հայտնի շրջանավարտներն են

Աղվան Հովսեփյան

Իրավաբան, պետական գործիչ,

Անի Քոչարյան

Դերասանուհի

Գաբրիելյան Մարինե

Դերասանուհի

Ռուբեն Հակոբյան

Երգիչ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector