ԴՊՐՈՑՆԵՐ

Երևանի հ. 108 միջնակարգ դպրոց

location_onՍիլիկյան թ/մաս 10-րդ փողոց

phone+(374 10) 396 100

emailsilikyan108@mail.ru

infoԴասարանների քանակ` 26

Աշակերտների քանակ` 713
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 60

Բանկ` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Բանկային հաշվեհամար` 163028129456

Տնօրեն՝ Գայանե Այվազյան
director

Երևանի հ. 108 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է ութամյա դպրոցի բազայի հիման վրա 1967թ.: 1969թ. կառուցվել է տիպային նոր դպրոց:

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվում են օտար լեզուներ` ռուսերեն և անգլերեն:

Առկա է երկարօրյա խումբ:

 

Դպրոցի մարզադահլիճը 274 քառ.մ է, կահավորված է մասամբ, սակայն միջոցներ են ձեռնարկվում այն համապատասխան կահավորելու համար: Դպրոցը ունի նաև մարզահրապարակ` 4000քառ.մ, որտեղ առկա են ֆուտբոլի դաշտ և վազքուղիներ:

 

Դպրոցի գրադարանը հագեցած է մոտ 2000 կտոր գեղարվեստական գրքերով, որոնք մասամբ են բավարարում աշակերտների պահանջները:

Դպրոցը ունի մեկ համակարգչային դասասենյակ, որը կահավորված է 1 էլեկտրոնային գրատախտակով, 10 համակարգիչներով, 22 նոթբուքերով:

ՆԶՊ-ի դասասենյակը կահավորված է գերազանց, հարուստ ուսումնառազմական ցուցապաստառներով և համապատասխան դիդակտիկ նյութերով:

 

Ամեն օր մոտ 700 երեխա է մտնում կրթօջախ, խառնում նրա կյանքին իր կենսագրությունը` գիտակցաբար կրելով դպրոցի վարած քաղաքականությունը: Կոկիկ, գեղեցիկ, մաքուր միջավայր` կրթական և մշակութային հագեցած միջոցառումներով լեցուն առօրյայով: Աշակերտի համար կերտվում է այնպիսի միջավայր, որը թույլ է տալիս տեսնելու երկրի գեղեցիկ ապագան` համազգային, համահայկական և ռազմահայրենասիրական ոգով տոգորված: 

 

2014թ. ավարտվել է դպրոցի հիմնանորոգման աշխատանքները: Դպրոցը կահավորվել է անվտանգության և տարահանման ձայնային ազդանշանային համակարգերով, երաժշտական, էլեկտրական զանգով: Ամբողջովին կահավորվել է դպրոցի նիստերի դահլիճը: Ձեռք է բերվել աշակերտների թվին համապատասխան գույք: Դպրոցի շրջակա տարածքը ամբողջովին կանաչապատվել և բարեկարգվել է:

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirector