ԴՊՐՈՑՆԵՐ

Երևան հ. 98 հիմնական դպրոց

location_onՆորագավիթ 1-ին փողոց 97

phone+(374 10) 485 967, 486 287

emailyerevanschool98@am

infoԴասարանների քանակ` 21

Աշակերտների քանակ` 571
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 54

Բանկ` «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 1150009770620400

Տնօրեն՝ Մարիաննա Ավագյան
director

Երևան հ. 98 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1893թ.: 1987թ. կառուցվել է դպրոցի նոր եռահարկ մասնաշենքը: Դպրոցը նախատեսված է եղել 750 աշակերտների համար: Այժմ վերանորոգված է և հագեցած տեղեկատվական տեխնոլոգիաներով:

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

ՈՒսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը, անգլերենը և գերմաներենը:

Գործում են գերմաներենի, շախմատի, հմուտ ձեռքերի, երաժշտության և կերպարվեստի անվճար արտադասարանական խմբակներ, երկարօրյա խումբ, որտեղ ընդգրկված են 1-4-րդ   դասարանների 31 աշակերտներ:

 

Դպրոցն ունի վերանորոգված, մարզագույքով հագեցած մարզադահլիճ, համակարգչային 4 դասասենյակ՝ 10 գործող համակարգիչներով և էլեկտրոնային 3 գրատախտակներով,  որոնք միացված են համացանցին, երաժշտության դասասենյակ, որտեղ անցկացվում են տարաբնույթ դաս-միջոցառումներ՝ դաշնամուրի նվագակցությամբ:     

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirector