ԴՊՐՈՑՆԵՐ

Եղիշե Չարենցի անվան հ. 67 հիմնական դպրոց

location_onԱ. Ամիրյան փողոց 9

phone+(374 10) 538 780

emailschool67@schools.am, 67dproc@mail.ru

webԿայք` http://yerevan67.schoolsite.am

infoԴասարանների քանակ` 22

Աշակերտների քանակ` 610
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 55

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478700060350000

Տնօրեն՝ Անահիտ Խեչումյան
director

Եղիշե Չարենցի անվան հ. 67 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1951թ.: 1955թ. դպրոցն անվանակոչվել է մեծանուն հայ գրող Եղիշե Չարենցի անունով:

 

Դպրոցը հնգօրյա է, միահերթ:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը՝ 2-րդ դասարանից և անգլերենը՝ 3-րդ դասարանից:

Գործում են «Հմուտ ձեռքեր», նկարչության, երգի, պարի, ասմունքի և երկարօրյա անվճար խմբեր:  

 

Հանրապետությունում առաջին դպրոցն է եղել, որ դեռևս 1961 թվականին ստացել է անգլերենի խորացված ուսուցման թույլտվություն: 

 

Դպրոցը 1998թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների ասոցիացիայի անդամ է: Բարեկամական կապեր են հաստատվել Շոտլանդիայի, Արցախի (Ստեփանակերտի հ. 7 դպրոց) դպրոցների հետ: Մշակված է ամենամյա համատեղ աշխատանքային պլան Եղիշե Չարեցի տուն-թանգարանի հետ: 2012թ.-ից դպրոցը դարձել է հիմնական: Մինչ այդ, նախորդ 27 տարիների ընթացքում դպրոցի ոսկե մեդալակիրների թիվը կազմել է 35:

2009-2010թթ. դպրոցում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ (փոխվել են դռները, լուսամուտները, մանրահատակը և սանհանգույցները՝ մասնակի):

Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքները իրականացնում են 7 առարկայական խմբերը: Դպրոցն ունի մարզադահլիճ: Դպրոցի գրադարանում առկա է 6000-ից ավելի գիրք (առանց դասագրքերի): 2003թ.-ից դպրոցն ունի համակարգչային դասարան, 2015թ.-ից՝ էլեկտրոնային գրատախտակ:

 

Կազմակերպվում են հանդիպումներ դիվանագետների, գրողների, արվեստագետների, բժիշկների հետ, որոնցից շատերը ծնողական համայնքների ներկայացուցիչներ են:

Հաճախակի հանդիպումներ են կազմակերպվում ՀՀ ոստիկանության անչափահասների բաժնի աշխատակիցների հետ, որոնք ունեն դաստիարակչական ներուժ և նպաստում են վստահության մթնոլորտի հաստատմանը:

Դպրոցն ընդգրկված է dasaran.am ցանցում, որն ապահովում է թափանցիկ միջավայր և նպաստում ծնող-դպրոց կապի ամրապնդմանը:

Մեր հայտնի շրջանավարտներն են

Արմեն Հայրապետյան

Պետական գործիչ

Գոհար Գալստյան

Բանաստեղծ, արձակագիր

Լևոն Մկրտչյան

Պատմաբան, ՀՀ կրթության և գիտության նախարար

Խորեն Լևոնյան

Դերասան, հաղորդավար

Մայրանուշ Գրիգորյան

Դերասանուհի

Ջուլիետա Բաբայան

Դերասանուհի

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirectordirector