ԴՊՐՈՑՆԵՐ

Էդուարդ Բոյաջյանի անվան հ. 121 հիմնական դպրոց

location_onՊ. Տիչինայի փողոց 2-րդ նրբանցք 121

phone+(374 10) 741 581

emailyerevan121@schools.am

webԿայք` http://yerevan121.schoolsite.am

infoԴասարանների քանակ` 16

Աշակերտների քանակ` 461
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 41

Բանկ` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ

Տնօրեն՝ Գոհար Զաքարյան
director

Էդուարդ Բոյաջյանի անվան հ. 121 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1961թ.: 1994թ. անվանակոչվել է սփյուռքահայ բանաստեղծ, հրապարակախոս Է. Բոյաջյանի անունով:

 

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

Ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը և անգլերենը:

Գործում են կիրառական մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, «Պատանի բնագետի», երգչախումբ, շախմատի, ասմունքի անվճար խմբակներ, երկարօրյա խումբ՝ ժամը 11:30-16:30:

 

Դպրոցն ունի մարզադահլիճ՝ համապատասխան գույքով (շվեդական պատ, 6 ներքնակ, 2 մագլցման պարան), համակարգչային դասասենյակ՝ 12 համակարգիչ, երաժշտության դասասենյակ՝ դաշնամուրով, սինթեզատորով:

 

Հանդիսությունների սրահն ունի իր տեխնիկան՝ բարձրախոս, ձայնաուժեղացուցիչ:

ՆԶՊ դասասենյակում կան ուսումնական զենքեր, ուսումնական նռնակ, ցուցանակներ, դիդակտիկ նյութեր:

Գրադարաը հարուստ է դասագրքերով և գեղարվեստական գրքերով:

 

Դպրոցը  համագործակցում է Երևանի քաղաքապետարանի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կրթության բանժնի հետ՝ մասնակցելով նրանց կողմից կազմակերպվող միջոցառումներին:

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirector