ԴՊՐՈՑՆԵՐ

Դերենիկ Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց

location_onԱրտաշիսյան փողոց 52

phone+(374 10) 420 573

emailschool27@schools.am

webԿայք` http://yerevan27.schoolsite.am

infoԴասարանների քանակ` 22

Աշակերտների քանակ` 523
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 74

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2480100104650000

Տնօրեն՝ Սուսաննա Սարգսյան
director

Դերենիկ Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1941թ. Մ. Աբեղյանի անվան հ. 3 դպրոցի շենքում: Անվանակոչվել է 1944-1945 ուստարվանից:

Դպրոցը միահերթ է, հնգօրյա:

2002թ.-ից իրականացվում է ներառական կրթություն: 

 

Ուսուցանվում է 3 օտար լեզու՝  ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն: 

 

Դպրոցում գործում են գոբելենի, խոհարարության, նկարչության, բասկետբոլի, վոլեյբոլի անվճար խմբակները, երկարօրյա խումբ:

Տարրական դպրոցում գործում է «Մեսրոպական» կազմակերպությունը, որն ունի օրհներգ, երդման խոսքեր և կրծքանշան:

 

Դպրոցն ունի 2 մարզադահլիճ, որոնք հագեցած են անհրաժեշտ մարզագույքով, համակարգչային սենյակ՝ համակարգիչներով, էլեկտրոնային գրատախտակով և արտապատկերիչով: 

 

Ծնողական համայնքի աջակցությամբ դպրոցը կատարում է բարեգործական ակցիաներ, օգնում է անապահով ընտանիքներին, կատարում է այցելություններ մանկատներ (ներկայացնում է տարբեր միջոցառումներ), ծերանոցներ: Հայ եկեղեցու պատմության առարկայի դասավանդման տարբեր ծրագրերից է ուխտագնացությունները տարբեր եկեղեցիներ, ինչպես նաև ավանդական դարձած շրջանավարտների օրհնության արարողությունը «Սուրբ Սարգիս» եկեղեցում:

 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Մարի Ավանեսյան

Երգչուհի

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirector