ԴՊՐՈՑՆԵՐ

Դանիել Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոց

location_onՍեբաստիայի փողոց 19

phone+(374 10) 741 461

emailvarujanschool89@gmail.com

webԿայք` http://varoujanschool.am

infoԴասարանների քանակ` 39

Աշակերտների քանակ` 1208
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 6

Բանկ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 16045000013000

Տնօրեն՝ Անուշ Ասլանյան
director

Դանիել Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1932թ.:

Սկզբում այն ունեցել է 3 դասարան` 42 աշակերտով: 1938-1939 ուսումնական տարում դպրոցը դարձել է միջնակարգ, իսկ 1961թ. ողջ աշակերտությունը և ուսուցչական կազմը տեղափոխվել են այս գեղեցիկ, նորակառույց քառահարկ շենքը, որն էլ 1962թ. անվանափոխվել է` կրելով մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանի անունը:

 

Մեծ ու հիանալի միջոցառումներն անպակաս են դպրոցից, հատկապես, վարուժանյան օրերը, ոոնց ընթացքում բացառապես հնչում են մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, երգ ու պար, թատերական ներկայացումներ: Բանաստեղծի ծննդյան 100 ամյակի շքեղ տոնակատարությանը մասնակցել են աշխարհի 27 երկրներից եկած սեբաստացիներ, ԱՄՆ-ում ապրող նրա որդին` Հայկ Վարուժանը, որի համար մեծ ցնծություն էր իր հոր հիշատակը հավերժացնող այս կրթօջախի գոյությունը:

 

Դպրոցում օտար լեզուներից ուսուցանվում են ռուսաց լեզու և անգլերեն: Ռուսերենով ուսուցմամբ դասարաններ չկան: Աշխատանքային ռեժիմը միահերթ է: Դպրոցում ներառական կրթություն չի իրականացվում: Երկարօրյա խմբերի առկայությունը նպաստում է ուսման որակի բարձրացմանը: Իրականացվում են լրացուցիչ մարզական, մշակութային կրթական ծրագրեր:

 

Առլեկին թատրոնի և մանկական Առլեկինի գործունեությունը նպաստում են աշակերտների գեղագիտական դաստիարակության զարգացմանը: Բազմաթիվ մրցույթների է մասնակցնել դպրոցի երգչախումբը:

Դպրոցում գործում են ասմունքի, մաթեմատիկայի, նկարչության, ինֆորմատիկայի խմբակներ:

 

Դպրոցի 4 մարզադահլիճներն ու նրանցում առկա մարզական գույքը նպաստում են աշակերտների ֆիզիկական դաստիարակությանը, կամային հատկանիշների դրսևորմանն ու ամրապնդմանը: Դպրոցն ունի հագեցած գրադարան (8065 առանց դասագրքերի): Տեխնիկական հագեցվածությունը (համակարգչային դասասենյակ - 1, թլեկտրոնային գրատախտակ - 20, համակարգիչներ - 87) կարևոր պայմաններ է ստեղծում նոր մեթոդների կիրառմամբ ուսումնական նյութի մատուցման և ամրապնդման համար, օգնում է ինքնակրթությամբ զբաղվելուն:

 

 

Մեր հայտնի շրջանավարտներն են

Լեյլա Սարիբեկյան

Երգչուհի, երգահան

Հասմիկ Պապյան

Օպերային երգչուհի

Աշոտ Աղաբաբյան

Քաղաքական գործիչ

Գալուստ Սահակյան

Պետական և քաղաքական գործիչ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirector