ԴՊՐՈՑՆԵՐ

Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոց

location_onՆոր Արեշի 7-րդ փողոց 1 000

phone+(374 10) 453 920

emailschool.194@mail.ru

webԿայք` http://www.194school.org/

infoԴասարանների քանակ` 51

Աշակերտների քանակ` 1615
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 7

Բանկ` «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 2478722749950020

Տնօրեն՝ Նունե Մանուկյան
director

Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ. 194 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1959թ.: 1999թ. դպրոցն անվանակոչվել է հերոս-ազատամարտիկ Արմեն Հովհաննիսյանի անունով:

Դպրոցը հնգօրյա է, երկհերթ: 

Ուսուցանվում է 3 օտար լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսաց լեզու՝ խորացված:

Ունի երկարօրյա խմբեր, արտադասարանական խմբակներ՝ պարի, երգչախումբ, ասմունքի:

 

2006թ. դպրոցն ընդգրկվել է Լինսի հիմնադրամի դպրոցաշինության ծրագրում: 2007թ. համակողմանի ուսումնասիրություններից հետո սկսվեցին վերանորոգման աշխատանքները: 2008թ. վերանորոգվեց, գույքը ամբողջովին նորացվել է, ունի լաբորատոր նոր սարքավորումներ, մեթոդական դասասենյակներ և տարիքային առանձնահատկություններին համապատասխան դպրոցական գույքով կահավորված դասարաններ:

 

Դպրոցում գործում է համակարգչային դասարան, որը համալրված է նոր 30 համակարգիչներով: Թարմացվել է գրադարանային ֆոնդը (8058 կտոր գեղարվեստական գիրք), փոխվել է գրադարանի կառուցվածքը, համալրվել նոր համակարգիչներով: 

Հիմնավերանորոգված են մարզադահլիճները, հանդիսությունների դահլիճը:

 

Թանգարանի մի բաժնում՝ հիշատակի և փառքի սրահում, ներկայացվում են դպրոցի շրջանավարտ հերոս-ազատամարտիկները, մյուս բաժնում՝ հին ու նոր Երևանը:




 

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Հերոս-շրջանավարտների հիշատակի և փառքի սրահ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirector