ԴՊՐՈՑՆԵՐ

«Արգենտինյան Հանրապետության» հ. 76 հիմնական դպրոց

location_onՄարշալ Բաղրամյան պողոտա 52

phone+(374 10) 265 777

email76dproc@mail.ru

infoԴասարանների քանակ` 15

Աշակերտների քանակ` 411
Ադմինիստրատիվ աշխատակազմ` 3

ՆՎԻՐԱՏՈՒՆԵՐ

Ընդհանուր նվիրատվության գումարը` 439,769 դրամ

Ընդհանուր օգտագործված գումարը` 150,000 դրամ

Մնացորդ գումար` 289,769 դրամ

Բանկ` «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆԲԱՆԿ» ՓԲԸ

Բանկային հաշվեհամար` 16066450301001

Տնօրեն՝ Նարինե Ադամյան
director

«Արգենտինյան Հանրապետության» հ. 76 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1952թ. և անվանակոչվել է լեգենդար հեղափոխական Կամոյի (Սիմոն Տեր- Պետրոսյան) անունով:

1992-1993 թթ. «Հայկական բարեգործական  ընկերության» Բուենոս Այրեսի մասնաճյուղի «Պողոս Արզումանյան» հիմնադրամի տնօրեն պարոն Արմենակ Մեծատուրյանի և նրա  տիկնոջ՝ Սիրանուշ Արզումանյանի հովանավորությամբ վերանորոգվել է դպրոցի  մասնաշենքը, և նրանց միջնորդությամբ 1993թ. վերանվանվել «Արգենտինյան Հանրապետություն»:

 

Նույն թվականից դպրոցում ուսուցանվել է իսպաներեն: Այս տարիների ընթացքում դպրոցը բարեկամական կապեր է հաստատել Արգենտինայի մի շարք ուսումնական հաստատությունների հետ: Ի նշան երկու ժողովուրդների բարեկամության՝ 1997թ. դպրոցի բակում տեղադրվել է Արգենտինայի ազգային հերոս Խոսե դե Սան – Մարտինի կիսանդրին:

 

Անվանակոչումից հետո դպրոցը բազմիցս  հյուրընկալել է ինչպես Արգենտինայի, այնպես էլ իսպանախոս երկրների բարձրաստիճան շատ պատվիրակությունների:

2010-2011 ուոստարվանից դպրոցը դարձել է հիմնական կրթությամբ:

Դպրոցը միահերթ է և հնգօրյա:

 

Դպրոցում ուսուցանվող օտար լեզուներն են ռուսերենը, անգլերենը և իսպաներենը: Գործում են օտար լեզուների բանավոր խոսքի զարգացման, պարի, կերպարվեստի և երկարօրյայի անվճար խմբակներ, վճարովի սպորտային (կարատեի) խմբակ:

 

Դպրոցն ունի երկու մարզադահլիճ՝ անհրաժեշտ սպորտային գույքով (գնդակներ, վոլեյբոլի ցանց, այծիկ, օղակներ, ներքնակներ, կամրջակ, մարզանստարաններ և այլն), գեղարվեստական գրականությամբ հագեցած և դասագրքերով ապահովված գրադարան, հանդիսությունների դահլիճ՝ համապատասխան երաժշտական տեխնիկայով, էկրանով և դաշնամուրով, դպրոցի բարերար Արմենակ Մեծատուրյանի անունը կրող համակարգչային դասասենյակ, բնագիտական առարկաների դասասեյնակ՝ համապատասխան լաբորատոր սարքավորումներով, էլեկտրոնային գրատախտակով և նորագույն տեխնոլոգիաներով, երաժշտության դասասենյակ՝ դաշնամուրով և երաժշտական գրքերով , ՆԶՊ-ի դասասենյակ՝ համապատասխան պաստառներով և հեռուստացույցով:

 

Դպրոցը սերտորեն համագործակցում է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան, «Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի, «Dasaran.am», «Իմ դպրոցը», «ՆՈՒՌ» կրթական ծրագրերի, «Հույսի կամուրջ», «Իրական մարդիկ, իրական աշխարհ», «Կարմիր խաչ» հասարակական կազմակերպությունների հետ:

Անվանի մարդկանց դասարաններ

famous

Արմենակ Մեծատուրյանի անվան համակարգչային դասասենյակ

ԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ

29-04-2013

Ձեռք է բերվել աշակերտական գույք:

Խնդիրը լուծելու համար օգտագործված գումարը` 150,000 դրամ

Լուսանկարներ

directordirectordirectordirectordirectordirectordirector